Ես հաճախ մտածում էի, որ իմ հարեւանները տարօրինակ են, բայց միայն վերջերս վերջնականապես համոզվեցի դրանում։ Ես կարող եմ ինձ վստահորեն անվանել իդեալական հարեւան՝ չխմ ող, չծխ ող, լուռ ու հանգիստ, ընկերասեր։ Ինձ հետ ոչ ոք երբեք խնդիր չի ունեցել։ Ինչը չեմ կարող ասել հարևաններիս մասին: Իմ դոմոֆոնը հաճախ է զանգում, ամեն անգամ, երբ վերցնում եմ հեռախոսը, նույն բանն եմ լսում. «Դուռը բացե՛ք, ձեր հարևանները դոմոֆոն չունեն»: Մի երկու անգամ բացեցի։

Ես կարծում էի, որ նրանց դոմոֆոնը պարզապես չի աշխատում և շուտով կկարգավորեն: Ինձ համար դժ վար չէր։ Բայց զանգերը շարունակվում էին։ Կես գիշերին, վաղ առավոտյան, օրվա մեջ մի քանի անգամ: Ես առաջարկեցի, որ զանգեն հեռախոսով, խնդրեն իջնել և բացել դուռը: Բայց դա էլ չօգնեց: Զանգերը չէին դադարում: Որոշեցի խոսել նրանց հետ: Բացատրեցի, որ չի կարելի այդքան անհանգստացնել, ես նրանց դռնապանը չեմ: Բայց ապարդյուն:

Մի օր կեսգիշերին կրկին դոմոֆոնը զանգեց: Ես բացեցի դուռը ու զայրացած դուրս եկա շքամուտք: Վրդ ով ված ասացի, որ այլևս չեմ բացելու դուռը, իսկ նրանց տատիկը ինձ պատասխանեց. -Մարդկությունը վերացել է, մարդիկ չեն ուզում օգնել ուրիշներին, դժ վա՞ր է սեղմել կոճակը: Ես լռեցի հարգելով նրա տարիքը, բայց զայ րույթից տեղս չէի գտնում: Մտա տուն, ու անջատեցի դոմոֆոնի ձայնը: Որքան ուզում են, թող զանգեն…
Նյութը հրապարակման պատրաստեց News415Media-ն