Հարսս լրիվ կապերը բաց է թողել. որդիս քաղցած է մնում, իսկ ինքը ոչ պատրաստում է, ոչ էլ մթերք գնում

Մի քանի օր առաջ որդիս եկել էր իմ տուն: Ես էլ բորշչ էի պատրաստել, առաջարկեցի, իսկ նա սիրով համաձայնվեց: Հետո պյուրե ու կոտլետ առաջարկեցի, էլի ցանկացավ ուտել: Դրանից հետո մի քանի օր շարունակ նա ամեն օր գալիս էր հաց ուտելու: Այնպես չէ, որ ուրախ չեմ, բայց անհանգստացա, ու որոշեցի հետաքրքրվել, թե ինչ է կատարվել: Որդիս խոստովանեց, որ կինը դադարել է իր համար ուտելիք պատրաստել:

Որդիս մեծ մարդ է, ամուսնացած, 5 տարեկան աղջիկ ունի: Պաշտում եմ և որդուս, և թոռնուհուս: Հարսիս էլ էի շատ սիրում, բայց հիմա վերաբերմունքս նրա հանդեպ փոխվել է:

Նախկինում որդիս խոշոր ձեռնարկությունում էր աշխատում, լավ պաշտոն էր զբաղեցնում, բայց հետո ընկերությունը սնանկ ճանաչվեց: Հենց այդ ժամանակ էլ թոռնիկիս՝ մանկապարտեզի հերթը եկավ, իսկ հարսս դուրս եկավ իր նախկին աշխատանքին:

Արդեն 1 տարի է անցել, բայց որդիս չի կարողանում նորմալ գործ գտնել: Հարսս սկզբում աջակցում էր նրան, հույս տալիս, որ ամեն բան կկարգարվորվի, լավ կլինի: Մի քանի ամիս նրանք ապրում էին հարսիս աշխատավարձով, որը բավականին բարձր է: Նշեմ, որ տղաս էլ էր շատ լավ աշխատավարձ ստանում, հարսս դեկրետում ոչ մի բանի կարիք չի ունեցել, անհոգ զբաղվել է երեխայի խնամքով:

Ու հիմա արդեն մոտ 1 ամիս է, ինչ նա ամուսնուն հանգիստ չի տալիս: Ամեն երեկո վեճեր, սկանդալներ: Ինքը աշխատավայրում է սնվում, երեխան՝ մանկապարտեզում, գործից հետո էլ գնում է իր մոր տուն, ընթրում են մայր ու աղջիկ, նոր գալիս տուն: Առհասարակ մթերք չի գնում, ու դրա համար էլ որդիս ճարահատյալ գալիս է իմ տուն:

Բայց մի՞թե սա ընտանիք է կոչվում: Չէ որ իմ տղան միշտ այդպիսին չի եղել, ուղղակի մեր քաղաքում աշխպատանք գտնելն իսկապես շատ բարդ է:

Կարծում եմ, որ ամուսնալուծությունը սարերի հետևում չէ: Որդիս էլ արդեն արել է հետևություններ ու հասկացել, թե ով է իրականում իր կինը:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: