«Հարսանիքի նախորդ օրը տանը մի տեսակ լռություն էր: Եղբայրս սենյակիս դուռը բացում ու ասում էր…» Անահիտ Կիրակոսյանի դուստրը հարսանիքի անակնկալների ու ծնողների հուզմունքի մասին

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի եւ նրա ամուսնու՝ Արտակ Սարգսյանի ընտանիքում նախորդ օրերը նշանավորվեցին սիրային տոներով: Երեկ Անահիտն ու Արտակը նշել են իրենց ծանոթության 10 տարին, իսկ օրեր առաջ կյանքի նոր փուլ են ուղեկցել իրենց ավագ դստերը՝ Լաուրային, որն ամուսնացել է ընտրյալի՝ Դավիթի հետ:

Լաուրան NEWS.am STYLE-ին է տրամադրել իրենց հարսանեկան ֆոտոշարքն ու պատմել օրվա տպավորիչ դրվագների, անակնկալների ու մայրիկի՝ Անահիտի մշտական աջակցության Վերաբերյալ: Արդեն մի քանի օր ամուսնական կյանքը վայելող Լաուրան նշում է՝ այս ընթացքում հասցրել է մեծանալ՝ իրեն ավելի հասուն եւ ինքնուրույն է զգում:

Վերհիշելով հարսանիքի օրվա ու դրան նախորդող հույզերը, Լաուրան նշեց, որ իրեն ամուսնական կյանք ճանապարհելը թե´ իր, թե´ ծնողների համար զգացմունքային է եղել. «Մեր տնից դուրս գալը շատ հուզիչ էր, որովհետեւ բոլորն էին հուզվել ու լաց լինում՝ հայրս, մայրս, քույրս, անգամ՝ ամուսինս, որովհետեւ շատ էմոցիոնալ պահ էր: Իսկ հարսանիքի նախորդ օրը տանը մի տեսակ լռություն էր: Հայկը՝ եղբայրս, անընդհատ սենյակիս դուռը

բացում ու ասում էր՝ «Էսօր վերջին օրն ա մեզ հետ», ու բոլորի աչքերում կար հուզմունք: Բառերով չեմ կարող նկարագրել, սակայն իմ կյանքի ամենազգացմունքային օրն է եղել հենց հարսանիքի նախորդ օրը, երբ արդեն պատրաստվում էի լքել մեր տունը: Որպես խորհուրդ՝ թե´ մայրիկս, թե´ հայրիկս կրկնում էին, որ երբեք չվախենամ խոչընդոտներից ու միշտ պայք արեմ երջանկությանս համար»:

Լաուրայի ու Դավիթի հարսանիքն անցել է Դիլիջանում՝ նեղ ընտանեկան շրջապատում. «Վաղուց էինք ծրագրել, որ հենց այդպես պետք է նշենք մեր հարսանիքը: Օրը շատ ուրախ անցավ: Կարծում եմ՝ իր տեսակով չկրկնվող հարսանիք էր՝ սկսած տորթի արարողությունից, վերջացրած մեր հագուկապով: Ծովագյուղում կանգ էինք առել, ու շատ հետաքրքիր էր, որ այնտեղ բոլորը մեզ շատ լավ դիմավորեցին, նույնիսկ զբոսաշրջիկները»:

Ինչպես նշանադրության զգեստը, հարսանեկանը եւս Լաուրան ընտրել է մայրիկի՝ Անահիտի Կիրակոսյանի օգնությամբ: Ինչպես ինքն է նշում՝ միշտ է վստահում Անահիտի խորհուրդներին ու ճաշակին. «Միասին այցելել ենք դիզայների, որը մեզ զգեստի մի քանի տարբերակ է ցույց տվել, ու մենք միանգամից կատարել ենք մեր ընտրությունը: Իհարկե, մի փոքր փոփոխել ենք այն, մաման խորհուրդ տվեց, թե ինչ լուծումներ կարելի է տալ զգեստին, ես էլ վստահել եմ նրա ճաշակին: Ինչպես նշանադրությանս օրվա զգեստի դեպքում, այս դեպքում էլ՝ նա ինձ օգնել է

ճիշտ ընտրություն կատարել: Քանի որ ես տարիքով փոքր եմ (Լաուրան 19 տարեկան է), այդ հարսանեկան ճոխ զգեստներն իմ տարիքը թաքցնում էին, իսկ մենք փնտրում էինք պարզություն եւ, միեւնույն ժամանակ, նրբություն, այդ պատճառով էլ զգեստը կարվեց հատուկ ինձ համար»: Հարսանեկան խնջույքի ժամանակ Լաուրան անակնկալ է մատուցել Դավիթին՝ նրա համար կատարելով մի երգ, որը թե´ իր, թե´ ամուսնու համար կարեւոր նշանակություն ունի.

Ամբողջական նյութը՝ NEWS.am STYLE

Понравилась статья? Поделиться с друзьями: