Հարսանիքից հետո վերածվել եմ տան աշխատողի, սակայն նման բան ամուսնուցս չէի սպասում

3 ամիս առաջ ամուսնացել եմ մի տղամարդու հետ, ում շատ էի սիրում, և ինչպես ինձ էր թվում՝ մեր սերը փոխադարձ էր: Իսկ հիմա ես ապրում եմ մի մարդու հետ, ում չեմ ճանաչում: Ի՞նչ է կատարվում…

Ամուսինս այլ մարդ է դարձել:

Երբ մենք ծանոթացանք, ես 20 տարեկան էի, իսկ Արսենը՝ 23: Նա բարի և լավ անձնավորություն էր, ուներ հումորի զգացում, հոգատար էր: Մենք միասին շատ լավ օրեր ենք անցկացրել:

Շուտով ամուսնացանք, շատ կարճ ժամանակ անց իմացա, որ հղի եմ:

Արդեն 3 ամիս է, ինչ Արսենի կնոջ կարգավիճակում եմ, և մեր օրերն անցնում են մոտավորապես այսպես:

Արսենը գալիս է տուն և վազում համակարգչի մոտ: Ես սեղան եմ գցում և նրան կանչում ընփրելու, ինչին նա պատասխանում է.

-Կբերե՞ս այստեղ:

Այսինքն նա նույնիսկ չի կարողանում սեղանի մոտ նստել նորմալ մարդկանց պես: Իսկ ես ուզում եմ նրա հետ խոսել մի քիչ, շփվել, պատմել ինչ-որ բաներ, լսել, թե ինչպես է անցել նրա օրը:

Картинки по запросу мужа словно подменили

Ամբողջ երեկո նա մնում է համակարգչի մոտ և անդադար ինչ-որ բան ուզում. սուրճ բեր, ջուր բեր, հագուստս արդուկիր և այդպես շարունակ:

Երբ ես փորձում եմ խոսել նրա հետ, բացատրել, որ ես տան աշխատող չեմ, այլ նրա կինն եմ, նա միշտ նույն պատասխանն է տալիս. ես գումար եմ աշխատում:

Похожее изображение

Նա սկսել է ինձ վրա էլ գումար խնայել՝ ասելով, որ շուտով կծնվի երեխան և մենք մեծ ծախսեր կունենանք: Ես կհասկանայի նրան, եթե նա իր համար նոր համակարգիչ չգներ:

Ամեն անգամ մեր խոսակցությունն ավարտվում է նրանով, որ Արսենն ինձ հասկացնում է, որ ինձ ոչ ոք բռնի ուժով չի պահում այստեղ, այսինքն եթե ցանկանամ, կարող ենք ամուսնալուծվել:

Եթե նա ինձ սիրեր, այդպես չէր վարվի…

Ինձ այժմ այն միտքն է հանգիստ տալիս, որ երեխայի ծնունդը կարող է փոխել ամուսնուս վերաբերմունքն իմ հանդեպ:

աղբյուր


Понравилась статья? Поделиться с друзьями: