Հարսանիքին ներկա հյուրերը չկարողացան զսպել արցունքները, երբ տեսան, թե ինչպես է 12 ամյա աղջիկը պարում իր 8 ամյա հաշմանդամ քրոջ հետ

Երկու քույրերը որոշեցին զարմացնել իրենց մոր հարսանիքին ներկա գտնվող հյուրերին՝ գեղեցիկ ելույթով: Հյուրերը չգիտեին, որ պարի վերջում իրենք բոլորը կարտասվեն:

12 ամյա Անգելինան ապրում է ԱՄՆ-ում, և 8 տարեկան քրոջ՝ Օրբիի հետ որոշեց ուրախացնել մորը՝ նրա հարսանիքի օրը:

Տեսանյութում կարող եք տեսնել քույրերի պարը: Ցավոք, Օրբին գամված է անվասայլակին՝ մկանային աթրոֆիայի պատճառով:

Նրանց մայրն արտասվում էր, չէր կարողանում հանգստանալ՝ տեսնելով երեխաների հուզիչ պարը:

-Այդ ելույթը սկվեց նրանից հետո, երբ ես պարեցի որդուս հետ:

Սակայն հետո վարողն ասաց, որ կա ևս մի կարևոր համար,-ասում է երեխաների մայրը:-Մենք բոլորս շոկի մեջ էինք այդ պարից: Ես նույնիսկ չգիտեի, որ նրանք ինձ համար նման նվեր են պատրաստել:

Բոլորն արտասվում էին: Ինձ մոտեցան տարբեր մարդիկ և ասացին, որ դա ամենատպավորիչ և գեղեցիկ պարերից էր, որ նրանք երբևէ տեսել են:


texekatu.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: