Կյանքը փոխելը շատ դժվար է։ Կամքի ուժ և մոտիվացիա՝ սա շատերի համար բավարար չէ: Բոլոր նրանք, ովքեր փորձել են նիհարել, գիտեն, որ անհաջողությունն անխուսափելի է։

Բրիտանուհի Սոֆի Մեթսոնը 28 տարեկան է և մեկ անգամ չէ, որ փորձել է նիհարել։ Պայքարից հետո նա 2 անգամ ավելի է գիրացել և ավելի շատ հուսահատվել։

Նրա կյանքը փոխվեց սիրելիի առաջարկությունից հետո: Աղջիկը որոշել է, որ չի ցանկանում գեր հարսնացու լինել։ Հանուն իր սիրելիի, նա հավաքեց իրեն:

Այն ժամանակ նրա քաշը 130 կգ էր, և հարսնացուն որոշեց, որ գեղեցիկ ու նուրբ հարսանեկան զգեստ է ուզում։ Հարսանիքին մնացել էր 3 ամիս ու շատ աշխատանք կար անելու։

Սոֆին մարզիչ գտավ ու սկսեց մարզվել։ Աղջիկը շաբաթը երեք անգամ հաճախում էր մարզասրահ և կանոնավոր կերպով կատարում էր մարզչի բոլոր առաջադրանքները։

Մարզիչն օգնեց աղջկան ընտրել ճիշտ սննդակարգ և դիետա։ Առավոտյան նա ուտում էր ձու կամ վարսակ, կեսօրին՝ բրինձ և բանջարեղենային աղցան։

Ընթրիքին Սոֆին բանջարեղեն էր պատրաստում ոսպով և կարիով: Ընդմիջումներին նա առողջարար նախուտեստներ էր պատրաստում բանջարեղենից կամ մրգերից:

3 ամիս անց Սոֆին շքեղ տեսք ուներ։ «Այժմ ես ինձ երջանիկ և վստահ եմ զգում։ Ամուսինս հպարտանում է ինձնով, և ես կարող եմ ցանկացած հագուստ գնել։ Ես կպահեմ ինձ նման մարզավիճակում. », — ասում է Սոֆին:

Այժմ Սոֆին վարում է իր սեփական բլոգը և սովորեցնում է ուրիշներին նիհարել: Նա աջակցում է աղջիկներին և իր օրինակով ցույց է տալիս, որ արդյունքը կարող է ֆանտաստիկ լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն