Մեր տաղանդավոր հայրենակիցները շարունակում են իրենց փայլուն կատարումներով ապշեցնել աշխարհահռչակ երաժիշտների եւ երգիչների։
Այս անգամ ձեզ ենք ներկայացնում ֆրանսահայ երգիչ Րաֆֆի Արտոյին, ով մեր հայրենակիցն է, ու իր բնատուր տաղանդով զարդարել է աշխարհահռչակ բեմեր։ Րաֆֆիի տաղանդով հիացած է նաեւ Քեթի Ուեսթմորլենդը՝ Էլվիսի վոկալիստը, ով իր երախտագիտությունն է հայտնել Րաֆֆիին այն բանի համար, որ նա այդպես նվիրված է երաժշտությանը՝ մասնավորապես ռոք-ն-ռոլին։

«Ես այնքան ուրախ եմ, որ ծանոթացել եմ քեզ հետ, Րաֆֆի։ Երբ դու նվագում ես, հիշողություններս պարուրում են ինձ։ Գիտես, շատ ավելի լավ կլիներ այցելեինք Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրես, որ դու քո երաժշտությամբ ստիպեիր այդ «կոստյումով հիմարներին»
պարել ու մոռանալ միմյանց հանդեպ ունեցած ատելությունը եւ բարի ու օգտակար գործ անեին իրենց երկրի համար։ Իսկ ինչ վերաբերում է քո կատարման տեխնիկային, ապա դա մի հրաշք է,

որ դու ինքնուս ես, ով ուղարկված է Երկիր մոլորակը ոգեշնչելու համար։ Հուսամ, որ ես մինչ այդ ողջ կլինեմ եւ կասեմ. «Աշխարհ, տեսնում ես, որ ասում էի։ Նա հենց այդ նույն տղան է։ Ես գիտեի, որ նա սուպերաստղ է»։
Տեսանյութը դիտեք ստորև՝