Համացանցում տարածվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում երկու ինքնաթիռների բախման տեսանյութը

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» և Royal Flight ավիաընկերությունների օդանավերը բախվել են քարշակման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վթարը, որի հետևանքով ինքնաթիռները թեթև վնասվածք են ստացել, տեղի է ունեցել քարշակման ժամանակ:

Արտակարգ ծառայությունների տվյալներով` վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, ապա դրանք թեթև վնասվել են` միմյանց դիպչելով թևերով։

​«Աերոֆլոտի» օդանավը պատրաստվում էր Պեկին մեկնել։

Տեսանյութը՝ ստորև․

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: