Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում: Այս մասին քիչ առաջ ահազանգեցին InfoPort-ի խմբագրություն զանգահարած ձեռնարկության աշխատակիցները: Նրանց խոսքով` վարակվածը առաքիչներից մեկն է, որը հիմա գտնվում է հիվանդանոցում:

DAROINK

Նրա հայրն ու մայրն էլ աշխատել են սննդային արտադրամասում և որդու հիվանդանալուց հետո էլ, մինչև պարզ է դարձել նրա կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, դեռ որոշ ժամանակ հաճախել են աշխատանքի: Սակայն երեկ երեկոյան արդեն ամուսիններին մեկուսացրել են Ծաղկաձորի առողջարաններից մեկում:

Հիմա ձեռնարկության աշխատակիցները խուճապի մեջ են, վախենում են իրենք էլ վարակված լինեն, մինչդեռ «Դարոինկի» սեփականատերը դեռ չի պատրաստվում դադարեցնել արտադրական գործընթացը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: