Կործանեցի որդուս կյանքը. Ես դա գիտակցում եմ բաից արդեն ուշ է, ինչ անեմ….

Ես չեմ կարողանում ինքնս ինձ ներել, այս ինչ արեցի,  միթե՞ ես իրավունք ունեի կործանել որդուս կյանքը: Ես նրան կյանք էի տվել, բայց իրավունք չունեի խաղալ նրա  կյանքի հետ:

Ես թոշակառու եմ, թոռնիկներ չունեմ,  այսինքն, ունեմ, բայց նրանց չեմ տեսել:  Պատճառն այն է, որ 23 տարի առաջ աղջիկս դադարեց ինձ հետ շփվել, որովհետև ինձ դուր չեկավ նրա ընտրյալը:  Ես նրանց հարսանիքին չմասնակցեցի, թույլ չտվեցի նաև որդուս մասնակցել: Եվ այդ ժամանակվանից չենք շփվում:

Որդիս արդեն 40 տարեկան է,  երեք անգամ ամուսնացել է և իմ պատճառով բաժանվել է կանանցից, որովհետև ինձ դուր չէին գալիս նրա կանայք: Որդիս շատ միամիտ է, դյուրահավատ և ինձ թվում էր որ նրա կանայք խաբում են իրեն, դավաճանում են: Թող աստված ինձ ների, բայց ես շատ դաժան էի վարվում հարսներիս հետ, նրանց  կյանքը դժոխքի էի վերածում,  ու այժմ ինձ հարց եմ տալիս. Ինչո՞ւ համար,  ու պատասխանը ինքս էլ չգիտեմ: Ինձ թվում էր, որ իմ որդին ամենա-ամենան է, և այդ կանայք արժանի չեն նրան:

Երբ որդիս ցանկացավ  առանձնանալ ինձանից և  երրորդ կնոջ հետ  առանձին տանը ապրել, ես  մեծ սկանդալ սարքեցի: Եվ արյունքում  հասա նրան, որ որդիս բաժանվեց նաև երրորդ կնոջից:

Այսօր որդիս չունի աշխատանք,  դարձել է հարբեցող, անցորդներից գումար է խնդրում  օղի գնելու համար, իսկ նրա երեք կանայք էլ ամուսնացել են , դասավորել են իրենց կյանքը:

Այս ի՜նչ արեցի, եթե ես նրան չխանգարեի, նա  կունենար ընտանիք, երեխաներ և կապրեր երջանիկ: Ցավոք, ինձ պես, շատ մայրեր  չեն հասկանում, որ եթե կյանք ես պարգևել, դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունես կառավարել նրա կյանքը:

ԱՂԲՅՈՒՐ


Понравилась статья? Поделиться с друзьями: