Կյանքի ամենակարևոր դասերը, որոնք մենք շատ ուշ ենք հասկանում

Ոչ ֆինանսական, ոչ էլ կարիերայի հաջողությունը չի նշանակում որևէ բան, եթե  Ձեր հոգին տխուր է իսկ սիրտը քարացած։ Դա միայն նշանակում է, որ Դուք ձախողվել եք: Պատկերացրեք, որ Դուք գտնվում եք մահվան շեմին, և Ձեզ մնում է ընդամենը ապրելու մեկ ժամ: Գուցե Դուք արդեն շատ ծեր եք, և Ձեր կենսաբանական ժամացույցը հոգնել է թրթռալուց: Կամ գուցե Դուք հիվանդ եք և գիտեք, որ վերջն արդեն մոտ է: Ձեր կողքին են հարազատ մարդիկ, Դուք մտածում եք Ձեր ապրած կյանքի մասին և ինչ-ինչ պատճառներով զգում եք, որ ժամանակը վատնել եք և կցանկանայիք ավել շատ բան անել։

1. Որքա՞ն խելամիտ և գործնական եք եղել: Դու հետ չես նայի և չես ասի. «Գիտեք ինչ, իմ գործն աննախադեպ էր: Ես կարող էի ավելի հետաքրքիր մի բան անել իմ կյանքում.Օրինակ հիմնել իմ փոքրիկ բիզնեսը, որի մասին միշտ երազել եմ, շրջագայել աշխարհով մեկ, կամ բացել ոչ առեվտրային  կազմակերպություն, — բայց ես իսկապես հպարտ եմ իմ խելամտությամբ, որի շնորհիվ ես ամբողջ կյանքս անցկացրել եմ որպես հաշվապահ` կայուն աշխատավարձով. Ես ժամանակին վճարեցի վարկեր և հարկեր: Կյանքի այլ տարբերակներն ավելի մեծ ռիսկ կլինեին, և ես ուրախ եմ, որ ընտրել եմ առավել կանխատեսելի և անվտանգ ուղի, չնայած նրան, որ այն զուրկ է կրքից և ուրախությունից »:

2. Դուք կարողացել եք խուսափել մարդկանց ծաղրից: «Ոչ ստանդարտ գաղափարների համար դատվածությունից խուսափելու հարմարավետությունը ակնհայտորեն գերազանցում է այն գիտակցումը, որ ես կյանքի կոչեցի այդ գաղափարները»:

3. Կարողացել եք պահպանել հարաբերությունները հարևանների հետ (գործընկերների, ծանոթների…): Կյանքի վերջում Ձեզ չի հետաքրքրելու այն մարդկանց կարծիքները, որոնք Ձեզ նույնիսկ դուր չեն եկել զուտ մարդկայնորեն: Դա ծիծաղելի է թվում, բայց սա մի բան է, որի մասին հաճախ ենք մենք անհանգստանում, մինչ մեր կյանքն անցնում է: Շատերը (բայց ոչ բոլորը) իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են` կենտրոնանալով այնպիսի բաների վրա, որոնք բացարձակապես ոչ մի իմաստ չի ունենա, երբ կյանքն ավարտվի:

4. Արե՞լ եք այն, ինչ Ձեզ դուր է գալիս և արդյո՞ք զբաղվել եք ստեղծագործական կյանքով: Ես սիրում եմ գրել: Սա միակ բանն է, որին ես նվիրում եմ իմ ժամանակը, երբ ընդհանրապես չեմ ուզում որևէ բան անել: Ինձ պետք չէ միլիոն դոլար, որպեսզի անեմ այն, ինչ սիրում եմ: Ես կարող եմ դա անել հենց հիմա և հաճույք ստանալ դրանից:

5 Ի՞նչ ժառանգություն կամ հիշողություն եք թողնում Ձեզանից հետո։ Ես  նախատեսում եմ թողնել ժառանգություն գրքերի տեսքով: Նույնիսկ եթե ես այսօր մեռնեմ, իմ ծոռները իմ գործի միջոցով կկարողանան տեսնել իմ կյանքից գոնե մի շող: Կարծում եմ, որ սա իսկապես հոյակապ է:

6. Լավ մարդ լինել: Ես պարզապես ուզում եմ ուրախություն բերել հարազատներիս իմ գործողությունների միջոցով: Իմ նպատակն է լինել հիանալի ամուսին, հայր, որդի, ընկեր և այլն: Իրականում, այս խնդիրը պետք է լինի մեր հիմնական գերակայությունը, քանի որ ոչ ֆինանսական, ոչ էլ կարիերայի հաջողությունը չի նշանակում որևէ բան, եթե  ներսում, ինչ որ բան այն չէ:

Ես անում եմ այն, ինչով կարող եմ հպարտանալ: Ես կատարյալ չեմ, բայց ես դա ընդունում եմ, և սա իմ առաջին քայլն է դեպի իրական կյանք:

Понравилась статья? Поделиться с друзьями: