Կյանքիս ամենասարսափելի տարիներից մեկն էր․ դրանից 1 տարի առաջ մшհացավ մայրս, հետո մտերիմ ընկերս․․․

1993 թվականն էր, կյանքիս ամենածանր տարին։ Դեռ մի տարի չէր անցել մորս մшհվանից, երբ մшհացավ մտերիմ ընկերս, ում կարող էի վստահել ցանկացած հարց, նրա վրա հույս դնել․․․ Ընկերներս օգնում էին ինձ, բակց նրանք ավելի լավ վիճակում չէին, քան ես։

Չեմ նկարագրի բոլոր մանրամասները, բայց կարող եմ ասել, որ ես վստահ գիտեմ, թե ինչ է սովը։ Մի օր երեկոյան այլևս չէի դիմանում, տանը նույնիսկ թեյի խոտ չկար։ Գումար բացարձակ չունեի։

Հագա վերարկուս, որի բոլոր անցքերից քամի էր ներթափանցում։ Ես մոտ 10 րոպե քայլում էի շենքի դիմաց՝ չհամարձակվելով ինչ-որ տեղ գնալ։ Քայլեցի առաջ, հիշեցի, որ մոտակայքում հացի փուռ կա։ Եղանակը սարսափելի էր, անձրև էր սկսվում։

Հասա փուռ, թակեցի դուռը, մի ծերուկ բացեց պատուհանը։ Հարցրեց, թե ինչ է պետք։ Ես անկեղծ պատասխանեցի, որ հաց եմ ուզում, գոնե մի կտոր։ Պահակը բացեց դուռը, ձեռքով դեպի ներս ցույց տվեց։ Ասաց, որ ներս գնամ և ասեմ, որ ինձ հաց տան․․․ Դուք չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում թարմ հացի հոտ մի մարդու համար, ով 2 օր ոչինչ չի կերել։

Добрые люди

 

Գնացի մինչև միջանցքի վերջ, ապակու հետևում տեսա կանանց․ մեկը ալյուր էր լցնում, մյուսը գրտնակում էր, մի կին կանգնած էր վառարանի մոտ։ Ես բացեցի դուռը․ ներսում այնքան ուրախ էր, տաք․․․ Ամենամոտ կանգնածը տարիքով կին էր․

Տղաս, ի՞նչ է պետք։ 

Եթե կարելի է, մի քիչ հաց տվեք,-այդ պահին ուզում էի ուղղել ակնոցս, բայց մատներս այնքան էին սառել, որ չէին ենթարկվում։

Արի առաջ, արի, տղաս։

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես աշխատող կանայք ինձ հաց տվեցին, ոչ թե 1 հատ, այլ միանգամից 3 տաք, թարմ հաց։ Ես չդիմացա, նույն պահին սկսեցի ուտել և շնորհակալություն հայտնել։

Կանանցից մեկն էլ պտտվեց, որ ես չտեսնեմ աչքերը, և ձեռքով սրբեց արցունքը, բայց ես նկատեցի դա։ Երբ դուրս էի գալիս, ծերուկն ասաց․

На изображении может находиться: еда

Որդիս, եթե ինչ, էլի արի, ներս կթողնեմ քեզ։ 

Մինչ հասա տուն, 2 հաց էր մնացել։ Բայց փուռ այդպես էլ այլևս չգնացի։ Ոչ թե գործերս լավացել էին, այլ ինձ թույլ չէի տա շահագործել մարդկանց բարությունը, նրանք կարող էին տուժել դրա պատճառով։

 

Հիմա հացի փուռն արդեն վաղուց քանդել են, տեղը նորկառույց շենք է։ Բայց ամեն անգամ, երբ անցնում եմ այդ փողոցով, հիշում եմ այն հրաշալի, բարի պապիկին ու կանանց, ովքեր այն ցուրտ երեկոյան փրկեցին իմ կյանքը։ Բարկանում եմ ինձ վրա, որ չիմացա նրանց անունները։

Չիմացա, բայց բոլորին հիշում եմ․․․ ու երբեք չեմ մոռանա․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: