Կյանքը մեզ 1 անգամ է տրվում, երևի բաժանվեմ, արդեն հոգնել եմ կնոջս պահվածքից… Այս ամենն ուղղակի անտանելի է…

Ամեն օր ամեն ինչ նույնն է… Արդեն հոգնել եմ…

Այնքան եմ ուզում աշխատանքից վերադառնալ տուն, տեսնեմ, որ ինձ սպասում է գեղեցիկ ու խնամված կինս, տանը մաքուր է, սեղանին համեղ ուտեստներ են, մոմեր, ռոմանտիկա…

Սկզբում ամեն ինչ հենց այդպես էր: Այս ամենը իմ վառ երևակայության արդյունքը չէ: Ինչ լավ ժամանակներ էին…

Անիս իսկական աստվածուհի էր: Նրա մեջ հիանալի էր ամեն ինչ՝ դեմքը, կազմվածքը, թեթև բնավորություն ուներ: Հարսանիքից հետո առաջին ամիսների ընթացքում զբոսնում էինք, գնում ակումբներ… Մենք համոզված էինք, որ այս մեծ աշխարհում գտել ենք իրար:

Բայց այդ ամենը շարունակվեց մինչ այն պահը, երբ իմացանք, որ երեխայի ենք սպասում: Ու սկսվեց այն, ինչին ընդհանրապես պատրաստ չէի:

Կնոջս մոտ անտանելի սրտխառնոց սկսվեց, գլխապտույտներ, ինքնազգացողությունը վատացել էր: Անին մի քանի անգամ հիվանդանոց պառկեց: Անհոգ կյանքի մասին ստիպված էինք մոռանալ:

Բայց ես վստահ էի, որ երբ փոքրիկը ծնվի, ամեն ինչ իր տեղը կընկնի: Պարզվեց՝ սխալվում էի:

Իսկապես երջանիկ էի, երբ լույս աշխարհ եկավ որդիս: Հետո սկսվեցին անվերջ տակդիրներ, կաթնախառնուրդ, ցանափոշի… Երեխան գիշերները լաց էր լինում, չէի կարողանում քնել, առավոտյան մի կերպ էի գնում աշխատանքի:

Ստացվեց այնպես, որ երկու տարուց էլ ծնվեց մեր աղջիկը: Հիմա որդիս 3 տարեկան է, աղջիկս՝ 1: Պիտի որ ուրախ լինեի, բայց չի ստացվում:

Գազօջախին միշտ միայն ապուր է լինում, տանը՝ խառնաշփոթ, աղմուկ: Կինս միշտ դժգոհ է, գանգատվում է, որ հոգնել է: Բայց թե ինչից է հոգնում տանը նստած, չեմ հասկանում: Ամբողջ օրվա ընթացքում մի ապուր է եփում: Երեխաները հանգիստ խաղում են, օրվա մեջ մի անգամ զբոսնելով գնում է խանութ ու խաղահրապարակ: Բայց չէ որ մաքուր օդին քայլելը հաճելի է:

Ես Անիին բազմիցս եմ ասել, որ իրեն կարգի բերի, իսկ նա միշտ ինչ-որ արդարացումներ է փնտրում: Ասում է՝ գումար չկա, երեխաներին ու՞մ մոտ թողնեմ… Եթե ցանկություն ունենար, ամեն ինչ էլ կստացվեր:

Ես ամբողջ օրը աշխատում եմ, բայց դեռ պիտի երեխաների հարցում էլ օգնե՞մ նրան:

Կյանքը մեզ 1 անգամ է տրվում, երևի բաժանվեմ: Ավելի լավ է ալիմենտներ վճարեմ, քան թե ապրեմ այդ քաոսում:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: