Ես աշխատում եմ, իսկ կինս ամբողջ օրը տանն է երեխայի հետ ու անընդհատ նվնվում է։ Ես հասկանում եմ, որ կանայք տան գործից շատ են հոգնում, բայց ինչո՞ւ պետք է աշխատանքից հետո հոգնաց երեկոյան քաղցած գամ տուն, բացեմ սառնարանի դուռը և այնտեղ ոչինչ չկա ուտելու։ Գալիս եմ տուն՝ հավերժական խառնաշփոթ, լվացարանի մեջ չլվացած լիքը սպասք։

Նա կարծես սպասում է, որ ես գամ ու սկսեմ հավաքել ցրված իրերը, ճաշ պատրաստեմ։ Բայց ինչո՞ւ պետք է դա անեմ, եթե նա ամբողջ օրը տանն է: Մենք միայն մեկ երեխա ունենք։ Նա ոչ մի տեղ չի գնում, ոչ մի բան չի անում, նա պարզապես համացանցով շփվում է ընկերների հետ: Ինձ բողոքում է, որ երեխան արթնանում է առավոտյան ժամը 6-ին, որ ամբողջ օրը ոտքի վրա է և ոչինչ չի հասցնում։

Ինձ այնպես են դաստիարակել, որ տունը միշտ պետք է մաքուր, հարմարավետ լինի և բուրի տնական համեղ ուտելիքներով։ Ես բավականին լավ եմ վաստակում, պահում եմ ընտանիքս, լիովին կատարում եմ իմ տղամարդկային պարտականությունները։ Ես չեմ հասկանում, թե ինչն է խանգարում կնոջս կատարել իր կանացի պարտականությունները: Ես արդեն հոգնել եմ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն