
27 տարեկանում Հաննա Բեվինգտոնն արդեն ուներ 2 երեխա, և նա քաշը գերազանցում էր 140 կիլոգրամը: Կինը հիմնականում սնվում էր չիպսերով և արագ սնունդով: Հաննան սկսել էր դիսկոմֆորտ ապրել՝ սեփական քաշի պատճառով: Մի օր նա նայեց իր լուսանկարին, որն արվել էր երեխաների մկրտության օրը: Կնոջը խեղդում էին արցունքները, և այդ ժամանակ Հաննան որոշեց, որ այդպես ապրել այլևս չի կարելի:
-Ես որոշեցի, որ չեմ ուզում, որ երեխաներս ընդօրինակեն ինձ…-ասում է Հաննան:

2015-ի հոկտեմբերին նա լիովին փոխեց իր սննդակարգը և ապրելակերպը:


Մի տարի անց Հաննան կշռում էր 80 կիլոգրամից մի քիչ ավել, այսինքն արդեն նիհարել էր մոտ 60 կիլոգրամ: Կինն ասում է, որ իր արտաքինն այնքան էր փոխվել, որ նույնիսկ ընկերներն ու բարեկամները նրան դժվարությամբ էին ճանաչում:

-Իմ կյանքը լիովին փոխվել է: Ես այժմ հանգիստ գնում եմ ամենուր, և ինձ այլևս չի թվում, որ բոլորն ինձ են նայում: Ես հանգիստ նստում եմ աթոռին և չեմ վախենում, որ այն կկոտրվի: Ես այժմ այնքան էներգիա ունեմ, որ կարող եմ ամբողջ օրը վազել 2 ամյա որդուս և 1 տարեկան դստերս հետևից:


Առիթներից մեկի ժամանակ հորաքույրս հարցրել էր ամուսնուս, թե որտեղ է Հաննան, հավանաբար երեխաների հետ տանն է: Իսկ ես այդ պահին կանգնած էի նրա կողքին: Հենց այդ ժամանակ ես հպարտացա ինձանով և հասկացա, որ ճիշտ ուղու վրա եմ: