Ցանկացած մարդու կյանքում լինում են իրավիճակներ, երբ նա իրեն վատ է զգում միայնությունից, երբ թվում է, որ նրան ոչ ոք չի հասկանում կամ չի սիրում: Բայց պարզվում է, որ այն հեշտությամբ կարելի է բուժել …
Մի երիտասարդ կին նստած էր այգու նստարանին ու չգիտես ինչու դառնորեն լաց էր լինում: Այդ պահին մի փոքրիկ տղա՝ Վահան անունով, իր եռանիվ հեծանիվով շրջում էր նրբանցքի երկայնքով: Նա տեսնելով այդ կնոջը ,այնքան խղճաց, որ մոտեցավ և հարցրեց.
-Մորաքույր, ինչու՞ ես լացում:
-Օ O՜h, փոքրիկ, դու չես կարող հասկանալ, — ասաց կինը նրան:

Վահանին թվաց, որ դրանից հետո կինը սկսեց էլ ավելի լացել և ասաց:
— Մորաքույր, քո ինչ-որ տեղը ցավում է, դրա համա՞ր ես լացում: Եթե ուզու՞մ ես, ես քեզ կտամ իմ խաղալիքը:
Կինն էլ ավելի բարձր սկսեց լացել այս կարեկցական խոսքերը լսելով.
— Օ՜ տղա, — պատասխանեց կինը, — ես ոչ ոքի պետք չեմ, ոչ ոք ինձ չի սիրում …
Վահանը լուրջ նայեց ու ասաց.

— Իսկ դու հաստա՞տ բոլորին հարցրել ես:
Հուսահատությունը մեղք է. Ցանկացած տրամադրության դեպքում պետք է առաջ գնալ և փնտրել այն, ինչ ուզում ես: Ամենասովորական ճանապարհորդությունը (ցանկացած վայր) հիանալի լուծում կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն