Կինը ռիսկի դիմեց և որդեգրեց կույր աղջնակին. տեսեք, թե ինչ եղավ մեկ տարի անց

Աննան պառկել էր, սակայն չէր կարողանում քնել, կողքին խորը քնած էր ամուսինը: Աննայի մտքից դուրս չէր գալիս այն աղջնակն, ում մեկ շաբաթ առաջ էր տեսել առաջին անգամ: Նիհարիկ ձեռքեր, անուշիկ դեմք և խավարած աչքեր:

Աննան ուներ երկու դեռահաս տղաներ: Երկար տարիներ նա երազում էր աղջիկ ունենալ, բայց կրկին հղիանալ չէր ստացվում: Երկար ստուգումներից հետո, բժիշկները եկան այն եզրահանգման , որ կինը նորից ծննդաբերել չէր կարող: Դա երկրորդ հղիության հետևանքն էր, քանի որ ընթացքում բարդացումներ էին եղել:

Կինը հիասթափության շեմին էր: Ամուսինը չէր կիսում նրա ապրումները: Նա կարծում էր, որ չարժեր տխրել, քանի որ արդեն ունեին երկու որդի: Անցավ մի քանի տարի, իսկ այդ ամբողջ ընթացքում Աննան չէր դադարում երազել աղջիկ երեխայի մասին: Ի վերջո, նրան մեծ դժվարությամբ հաջողվեց համոզել ամուսնուն որդեգրել այն աղջնակին: Իգորը համաձայնեց գնալ երեխաներին տեսնելու:

Հենց մտան սենյակ, Աննան միանգամից նկատեց աղջնակին: Լիդան նստած էր անկյունում և ոչ ոքի հետ չէր խաղում: Իգորը, ով ի սկզբանե դեմ էր այստեղ գալուն, խորը հառաչեց: Երբ սենյակից դուրս եկան, Աննայի ձեռքը բռնեց և ասաց.  «Չէի ցանկանում երեխաների մոտ ասել, բայց մոռացիր, մտքիցդ հանիր դա, դա խաչ է ամբողջ կյանքի համար». Աննան հասկանում էր: Բայց չէր կարողանում մոռաալ աղջնակի տխուր հայացքը:

Հաջորդ անգամ նա մանկատուն եկավ միայնակ: Տնօրենի հետ խոսակցությունն այդքան էլ հաճելի չէր:

— Դուք հասկանու՞մ եք, որ աղջնակը խնդիրներ ունի, նա գրեթե կույր է:

— Այո, ես ամեն ինչ հասկացել եմ և արդեն որոշել եմ: Պարզապես չեմ հասկանում, ինչու՞ մինչև հիմա ոչ ոք չի զբաղվել նրա բուժմամբ:

— Դուք հաստատ ցանկանու՞մ եք նրան որդեգրել: Միգուցե սպասեք, ձևակերպեք հաշմանդամությունը…

— Այսինքն ուզում եք ասել, որ հիվանդությունը դիտավորություն է, որպեսզի մանկատունը դրա դիմաց հավելյալ գումար ստանա:

Տնօրենը ոչինչ չասաց, սեղմեծ շուրթերը և դուրս եկավ սենյակից:

Աննայի համար շատ ծանր ժամանակներ էին: Լիդան շատ բարդ երեխա էր: Իգորը չդիմացավ այդ փոփոխությունների և հեռացավ, ժամանակ առ ժամանակ այցելում էր իր որդիներին և գումարով օգնում: Բայց վազվզել անհույս երեխայի հետևից չէր պատրաստվում:

Ի վերջո Աննայի հոգատարությունը և սերն արեցին իրենց գործը: Աղջնական այնքան էր կազդուրվել, որ բժիշկները որոշեցին պատրաստել վիրահատության: ի ծնե կատարակտը պետք է ավելի շուտ վիրահատած լինեին, բայց այն ժամանակ ոչ ոք չէր զբաղվել դրանով : Վիրաբույժն ասաց Աննային.  «Արդյունքները դեռ այնքան էլ պարզ չեն, շատ ժամանակ ենք կորցրել: Հնարավոր է տեսողական նյարդի ատրոֆիա լինի, հասկանու՞մ եք»:

Երբ վիրակապերը հանելու ժամանակն էր, Աննան անհանգստությունից տեղը չէր գտնում: Ահա, մեկը մյուսի հետևից վիրակապերը աղբարկղն էին գնում: Լիդան թեքեց գլուխը և հայացքը միանգամից ֆիքսվեց Աննայի վրա:  Աղջնակն առաջին անգամ ժպտաց իր իսկական մայրիկին:

Այդ պահին Աննան հասկացավ, որ այդ պահն արժեր իր բոլոր տառապանքները:  Այսօր Լիդան բոլորովին առողջ երեխա է: Տղաները շատ սիրեցին իրենց փոքրիկ քույրիկին: իսկ Աննան…նա պարզապես երջանիկ էր, չէ ո՞ր վերջապես իր վաղեմի երազանքն իրականություն էր դարձել:

Նյութը հրապարակման պատրաստեց «Խոսում է Երևան»



Понравилась статья? Поделиться с друзьями: