Կինը որդեգրեց տղա երեխայի, իսկ մեկ տարի անց աղջկա. հետագայում պարզվեց, որ նրանք հարազատ քույր և եղբայր են

Ամերիկայի նահանգներից մեկի բնակչուհու հետ պատահեց ոչ սովորական մի պատմություն: Նա Դարձավ 3 երեխաների մայր: Բայց թե  ի՞նչն էր արտասովոր՝ դուք հիմա կիմանաք:

1

Փեյջը 30 տարեկանում ամուսնալուծվեց և շատ հիվանդագին էր տանում: Քանի որ, նրանք երեխաներ չունեին, ամուսնալուծության ընթացքը  շատ արագ եղավ: Դրանից հետո կինը հասկացավ, որ իր կյանքում փոփոխություններ են պետք:

Նա տեղափոխվեց այլ քաղաք, գտավ նոր աշխատանք: Նա ցանկանում էր երկրին ինչ-որ բանով օգտակար լինել: Օգնության համար դիմեց եկեղեցուն, որտեղ նրան խորհուրդ տվեցին օգնել լքված երեխաներին:

Այս տեսակ աշխատանքը պահանջում էր հսկայական պատասխանատվություն և ջանքեր: Փեյջը չկարողացավ անտարբեր մնալ և որոշեց, որ ինքն էլ է ցանկանում դաստիարակել այդպիսի  երեխաների:

Երբ նա զբաղված էր երեխաների փնտրտուքով, նրան ցույց տվեցին մի տղայի, ով ընդամենը 4 օրական էր: Նրա կենսաբանական մոր մասին շատ քիչ տեղեկություն կար: Թմրանյութեր էր օգտագործում  և անմիջապես ծննդաբերությունից հետո թողել էր երեխային ծննդատանը: Նրան չէր հաջողվում գտնել:

Փեյջը  ձևակերպեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և երբ հասկացավ, որ նրա մայրն այլևս չի վերադառնա՝ որդեգրեց Գրեյսոնին և դարձավ նրա մայրը:

Սակայն այս պատմության վերջակետը դնելը դեռ վաղ է….

Մեկ տարի անց Փեյջին զանգահարացեին  և ասացին, որ նորածին մի աղջկա լքել է մայրը:

Փաստաթղթերով Գրեյսոնի և այս աղջկա մայրը նույն կինն է: Փեյջը որոշում է նրա հետ հանդիպել: Փոքրիկի մայրը հաստատում է, որ չի ցանկանում պահել աղջան: Նա իսկապես կախվածություն ուներ թմրանյութերից: Փեյջի այն հարցին թե կինն արդյո՞ք այլ երեխաներ չունի, նա պատասխանել էր,որ ոչ:

Փեյջը արդեն ունեցավ նաև աղջիկ,ում  կոչեց Հաննա: ԴՆԹ-ի պատասխանը հաստատեց երեխաների արյունակցական կապը: Կինը շատ երջանիկ էր և համարում էր, որ սա իրական հրաշք է:

Եվ սա դեռ ամենը չէ….

Գրեյսոնի և Հաննայի մայրը մի որոշ ժամանակ անց նորից ծննդաբերեց տղա երեխա: Փեյջը առանց երկմտելու որդեգրեց նաև այս տղային:

Այսօր Փեյջը 3 երեխաների երջանիկ մայր է: Նրա կյանքը իմաստավորվել է և սա ամենակարևորն է

Понравилась статья? Поделиться с друзьями: