Կինը զուգարանի թուղթը իջեցրեց եռացող ջրով կաթսայի մեջ․ Պատճառն ուղղակի ապշեցուցիչ էր

Ռազմածովային ուժերի նախկին սպա Ամբեր Միլսը առողջական պատճառներով ստիպված էր եղել պաշտոնաթող լինել։ Նրան հետազոտելիս ախտորոշել են ցրված կարծրախտ (սկլերոզ)։ Ամբերն ընկնում է խոր դեպրեսիայի մեջ։ Սակայն մի օր նա իմանում է ինչ-որ մրցույթի մասին, որի պայմաններից մեկը զուգարանի թուղթն օգտագործելու ստեղծագործական մոտեցումն էր։ Կնոջ գլխում հիանալի միտք է ծնվում։

Նրա մտահղացումն իսկապես կցնցի ձեզ։ Ամբերն իր յուրաքանչյուր ստեղծագործության, այդ թվում վերջինի՝ հարսանեկան զգեստի վրա վեց ժամ է ծախսում։ Այս տքնաջան աշխատանքն օգնում է նախկին ծովային սպային մոռանալ հիվանդության մասին։ Նրա երեխաները նույնպես սիրում են հետևել մորը՝ իր նախագծերի վրա աշխատելիս։

Ամբերը հիմնականում զուգարանի ավանդական սպիտակ թղթի հետ օգտագործում է 1970-ականների վարդագույն թուղթը, ինչպես նաև սոսինձ, ժապավեններ, ասեղներ և այլն։ Նա եփում է զուգարանի թուղթը, մի քիչ սոսինձ է ավելացնում ու սկսում իր նախագծերը կյանքի կոչել։ Սա իսկապես կարելի է ծանր գործընթաց անվանել, բայց Ամբերը վիթխարի բավականություն է ստանում իր աշխատանքից։ Նշենք նաև, որ այդ մրցույթում Ամբերը գրավել է 3-րդ տեղը։ Բայց հաղթանակը նրան պետք չէր։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: