Կինը գտնվում էր շատ ծանր վիճակում, երբ ամուսինը նորածին երեխային մոտեցրեց նրան․ Այդ պահին նրա մոտ վազեց ողջ բուժ․ անձնակազմը․․․

Մելանի Փրիչհարդի հղիությունը բնականոն ռեժիմով էր ընթանում, բժիշկները ոչ մի շեղում չէին արձանագրել։ Սակայն երբ մոտեցավ ծննդաբերության ժամանակը, իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից․ Մելանին ընկավ ջղաձգության մեջ։ Սարքավորումների ցուցիչներն էկրաններին ցատկեցին վերև, և բժիշկները արտակարգ իրավիճակի տագնապ հայտարարեցին։

Մելանին անհապաղ վերակենդանացման կարիք էր զգում։ Պարզվեց՝ մերձսաղմնային ջրերն անոթախցանում են առաջացրել կնոջ օրգանիզմում, և նա մահացավ։ Նրա ամուսինը՝ Դագ, պատմեց, որ կլինիկական ցուցանիշներով իր կինն արդեն մահացած էր, երբ երեխան ծնվեց։ «Իմ առաջին միտքը եղավ այն, որ ես ամուրի եմ։ Այնինչ ընդամենը 3 տարի առաջ էինք ամուսնացել․․․»։

Բժիշկներն ամուսնուն խնդրեցին հրաժեշտ տալ մահացած կնոջը։ Դագը հիշում է, որ կռանալով կնոջ վրա՝ մրմնջաց հետևյալ նախադասությունը․«Եթե մեջդ ինչ-որ ուժ մնացել է, պայքարիր»։ Դագին ու մյուս հարազատներին մնում էր միայն աղոթել։ Հիվանդանոցի բժիշկներն ամբողջ ուժերը կենտրոնացրին Մելանիի վերակենդանացման վրա։ Դրական լուր չկար։

Որոշ ժամանակ անց տեղ հասավ Մելանի եղբայրը, որը նույնպես բժիշկ էր։ Մելանիի եղբայրը ներքին արնահոսություն հայտնաբերեց, և բժիշկները նետվեցին երիտասարդ կնոջը վիրահատելու։ Հարազատներն այլևս ոչ մի հույս չունեին։ Բայց 24 ժամ անց Մելանին ուշքի եկավ։ Երբ նա բացեց աչքերը, Դագը նրան ցույց տվեց նորածին դստեր լուսանկարը, որը նույնպես հրաշքով ողջ էր մնացել։

Սակայն Մելանիի կյանքը դեռ մազից էր կախված։ Բժիշկները հայտնեցին, որ նրա սիրտը և թոքը պատվաստելու անհրաժեշտություն է ծագել։ Նույնիսկ եթե Մելանին ողջ մնա, նա լուրջ նյարդաբանական խնդիրներ կունենա։ Բայց Դագը չէր հուսահատվում։ Մի քանի ժամ անց Մելանին արդեն շնչում էր առանց կենսաապահովման սարքավորումների միջամտության։

Հրաշք է, բայց մեկ շաբաթ անց Մելանին արդեն դուրս գրվեց հիվանդանոցից ու տուն վերադարձավ՝ առանց որևէ լուրջ բարդությունների։ Դագը երկար ժամանակ չէր հավատում իր երջանկությանը․ «Դա իսկական հրաշք էր։ Այն, որ Մելանին ողջ մնաց ու լիովին առողջ է, Աստծու հրաշքն է։ Ուրեմն Բարձրյալը լսեց մեր աղոթքները»։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: