Կեսգիշերն անց էր, կինս ու որդիս քնած էին, ես էլ ֆիլմ էի դիտում․ հանկարծ լսում եմ․ -Մայրիկ, հայրիկ, օգնեցեք․․․

Մոտ մի ամիս առաջ էր։ Գիշերվա ժամը 1-ն էր։ Հանգիստ նստած էի, երբ դրսից երեխայի ձայն լսեցի․

-Մայրիկ, հայրիկ, օգնեցեք։

Անկեղծ ասած, վախեցա։ Նայում եմ պատուհանից և տեսնում բակում վազվզող, պանիկայի ենթարկված մի տղայի։ Մեր վերևի հարևանը՝ Արմենը, նույնպես գլուխը դուրս էր հանել պատուհանից։ Հարցնում է տղային․

Ի՞նչ եղել։

Մայրիկն ու հայրիկը տանը չեն, իսկ մեր տանը հրդեհ է։

Ես վազեցի տնից դուրս՝ ճանապարհին տաբատս հագնելով։ Իմ հետևից դուրս վազեց նաև Արմենը։ Ես գրկեցի տղային, փորձեցի հանգստացնել, խնդրեցի բացատրել, թե ինչ է պատահել․

-Անունդ ի՞նչ է։ 

Արտյոմ։

Լավ անուն է։ Իսկ ի՞նչ է եղել։

Մայրիկս ու հայրիկս տանը չեն, իսկ մեր տանը սրբիչ է վառվում։ Փոքր քույրս ու եղբայրս հիմա տանն են։

Ցույց տուր ձեր տան տեղը։

Родители-раздолбаи

Մենք վազեցինք տղայի հետևից, բարձրացանք երկրորդ հարկ, դեռ ներս չմտած՝ զգացինք այրված կտորի հոտը։ Ընկերս վազեց լոգարան, որտեղ հրդեհ էր, ես էլ գնացի սենյակ՝ երեխաների մոտ։ Արագ հանգստացրեցի փոքրիկներին, մինչ այդ  Արմենն էլ հանգացրեց կրակը։

Բաց թողեցինք պատուհանները, մուտքի դուռը։ Սկսեցինք հարցուփորձ անել ծնողների մասին, պարզվեց, երկուսն էլ հացի փռում են աշխատում։ Երեխաները չգիտեին նրանց հեռախոսի համարը, տան փաստաթղթերի մեջ գտանք տատիկի համարը, զանգեցինք նրան։

30 րոպե անց երեխաների հայրն ու մայրը շնչակտուր հասան տուն։ Նրանք մեզ 100 անգամ շնորհակալություն հայտնեցին, իսկ ել էլ գովեցի նրանց, որ այդքան խելացի և համարձակ տղա են մեծացրել։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: