Կեղտոտ գորգի մաքրման համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
- Ռետինե ձեռնոցներ
- Խոր տարա
- Լվացքի փոշի
- Ամոնիակ

Տաք ջուրը լցրեք տարայի մեջ։ Ավելացրեք 3 ճաշի գդալ փոշի և մանրակրկիտ խառնեք այնքան, մինչև փոշին ամբողջությամբ լուծվի:
Այնուհետև ավելացրեք մեկ ճաշի գդալ ամոնիակ և մանրակրկիտ խառնեք: Հոտը հաճելի չէ, համաձայն եմ, բայց մի քանի րոպեից հետո ամեն ինչ նորմալ կլինի:

Սպունգով կամ խոզանակով մեր արտադրանքը քսեք կեղտոտ հատվածներին, այնուհետև առանց սպասելու, կարող եք անմիջապես մաքրել այն:
Անմիջապես կնկատեք արդյունքը, գորգը նոր գույն կստանա, ասես խանութից գնված լինի: Եվ նաև, եթե ունեք ընտանի կենդանիներ, ապա այս միջոցը կօգնի ազատվել տհաճ հոտից:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն