Կարևոր Նորություն Վիրավոր Զինծառողների Համար․․ Տարածեք Թող Բոլորն Իմանան

2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ ապրիլի 15-ի փոխարեն՝ շահառուները ծրագրին կարող են դիմել մինչև մայիսի 15-ը։ Մինչ այժմ ծրագրից օգտվել է շուրջ 6,500 զինծառայող։

Բացի այդ՝ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող զինծառայողներն այսուհետ կարող են դառնալ ծրագրի շահառու՝ ներկայացնելով ծննդյան վկայականի տվյալները։ Նախկինում ծրագրից օգտվելու պարտադիր պահանջ էր անձնագրային տվյալների ներկայացումը։

Հիշեցնենք, որ աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ։

Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» բաժնում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: