Կարող է Սամվել Ալեքսանյանը ճամպրուկներով գումար է տալիս Փաշինյանին. Մենուա Հարությունյանի հարցազրույցը…

Հարցազրույց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի հետ:/Մաս 1-ին/
-Ամբողջ համացանցը ողողվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ հնչող շնորհավորանքներով,մի հետաքրքիր գրառում կար՝ տեսաք ինչպես տարիներով ՀՀԿ-ից սնվողների մի մասը ոնց թռավ ու փախավ ։Տեսաք ինչպես օլիգարխները հարստացան, իսկ ատելանքը սիրուն ուղղեցին դեպի Շարմազանով, Աշոտյան, Արփինե ու Շուշան։Տեսաք, ոնց մարդկանց տներ նվիրեցիք, իսկ իրենք հրապարակում Նիկոլենց մոտ տռճիկ տվեցին։Տեսաք, որ բազմաթիվ աղանդների ու հիմնադրամների օդերը չփակելով, մտածում էիք ժողովրդավար երկիր կունենաք, իրենք էլ սև շնորհակալություն հայտնեցին։Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:
-Այդ գրառման մեջ,երբ ասում է պարոն նախագահ,դա պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին,որովհետև նա պետք է տեսնեի,որ այն մարդիկ ,ովքեր դավաճանեցին Սերժ Սարգսյանին և եկան մտան իր տակ,մի օր էլ իրեն են դավաճանելու:Եվ ընդհանրապես, ես տարիներ շարունակ պնդում էի ,որ քաղաքա կան կուսակցությունները ,ուժերը պետք է գաղափարախոսության վրա հիմնվեն ,այլ ոչ թե թայֆաբազության:
ՀՀԿ-ն այդ պրոբելմն ունեցել է,բոլորը գալիս, մտնում է ին ՀՀԿ-ի տակ իրենց խնդիրները լուծելու համար,շատ գործարարներ կամ քաղաքական գործիչներ,ովքեր այսօր փախել են Հանրապետականից,այն ժամանակ նույնիսկ չգիտեին՝ով է Նժդեհը:Գաղափարախոսություն և իդեոլոգիա եթե չկա,ամեն ինչ լինում է սին:Հանրապետաականի գաղափարակխոսությունը կրող մարդիկ այսօր մնացել են հանրապետականում և մնացել են Սերժ Սարգսյանի կողքին,իսկ ովքեր անձնական շահերի համար էին եկել,գնացել և մտել են Նիկոլի տակ:Նա պետք է մտածի,որ մի օր իրեն են դավաճանելու:
-Իրենք ունեն բացատրություն՝սկզբից Սերժ Սարգսյանը մեզ դավաճանեց:

-Այդ մարդկանց համար մեկ է՝իրենք Լևոն Տեր-Պետրոսյանին են ծառայել, Ռոբերտ Քոչարյանին,Սերժ Սարգսյանին,հիմա էլ Նիկոլ Փաշինյանին,իսկական գաղափարական քաղաքական գործիչները ծառայում են պետությանը,այդ որոշակիչրոկաի քաղաքական դաշտը երբ կունենանք, նման խոսակցությունները կլինեն անիմաստ:Սերժ Սարգսյանի ծննդյան օրը համացանցում շատ էին մարդիկ,ովքեր շնորհավորում էին,կային նաև այնպիսիները,ովքեր Սերժ Սարգսյանին մերժողների մեջ էին,հետո Նիկոլից ոչինչ չստացան, քցվեցին,հիմա նորից ետ են գալիս դեպի Սերժ Սարգսյան:Խնդիրն այն է,որ հասարակությունը որքան դուրս գա ստից, էյֆորիայից,ինքը կհասկանա,որ Սերժ Սարգսյանի տարիներին բազմաթիվ թերություններ և սխալներ են եղել,բայց նաև այդ տարիները այդչափ վատը չեն եղել,որ պետք էր դուրս գալ փողոց և պահանջել հրաժարական:Այստեղ կա երկու պատճառ՝մի կողմից Սերժ Սարգսյանի փիառը լավ չի աշխատել,մարդիկ,ովքեր պետք է փիառ անեին,10 տարի չգիտեմ ինչով էին զբաղված,Սերժ Սարգսյանը աշխատում էր,հաջողություններ էր բերում մեր երկրին,և մարդիկ,ովքեր պետք է փիառ անեին և հասարակությանը ներկայացրնեին,թե ինչ է անում Սերժ Սարգսյանը,չաշխատեցին:

-Ամբողջ օրն ասում էին,որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է:

-Դա ճիշտ փիառի ձև չէ:Նիկոլ Փաշինյանը,երբ ընդդիմություն էր,ասում էր,որ գազի գինը Հայաստանում թանկ է,որովհետև Սերժ Սարգսյանը չի կարողանում ռուսների հետ ճիշտ պայմանավորվել ,ինքը կգա իշխանության և գազի գինը կէժանացնի:Ինքը բռնազավթեց ինշխանաությունը և հիմա ,որ միայն գազի գինը չի կարողանում էժանացնել,այլ հակառակը թանկացնում է:Եթե Սերժ Սարգսյանի փիառը այն ժամանակ ճիշտ աշխատեր ,հասարակությունը կհասկանար,որ Սերժ Սարգսյանի քաղաքական ,դիվանագիտական գործունեության արդյունքում է,որ մենք ունենք էժան գազ:Այլ օրինակ՝այսօր շատ ենք խոսում,որ Հայաստանում շատ են տուրիստենրը և հատկապես Ռուսատսանից,բայց հասարակության մեծ մասը տեսնում է և չգիտի,որ Ռուսաստանից Հայաստան տուրիստների հոսքը մեծացել է,որովհետև Սերժ Սարգսյանը ստորագրեց մի որոշում,որով թույլ տվեց Ռուսաստանի քաղաքացիներին ներքին օգտագործման անձնագրերով մտնել Հայաստան:

Եթե փիառը ճիշտ աշխատեր,կհասկանային,որ դա հենց այնպես չէ,այլ երկրի նախագահի քաղաքական կամքի,որոշման արդյուքնում ստեղծվեց հնարավորություն ,որ ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով գան Հայստանում հանգստանալու:Տարիներ շարունակ Նիկոն ասել է,որ երկիրը թալանվում է,քանդվում է,դրա համար էլ դուք վատ եք ապրում: Փորձել է սոցիալական ատելություն ստեղծել աղքատենրի և հարուսների միջև,այսօր էլ շարունակում է այս ուղղությամբ աշխատանքներ տանել,որովհետև հաարակությանը խաբելով իշխանությունը է բռնազավթել,հիմա էլ նույն ձևով պետք է խաբի այդ վատ ապրող ժողովրդին,որպեսզի իշխանությունը պահի:Այստեղ ես ուզում եմ մի քանի հետաքրքրիր մեսիջներ տալ.եթե Նիկոլ Փաշինյանն ասում էր,որ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաները վերջին 20 ըտարում թալանել են Հայաստանը և դարձել միլիարդատերեր,սիրելի պարոն Փաշինյան,բա որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է,բա ո՞ւր է,մեկ տարի է իշխանության ես,բա ինչ այդ միլիարդը ետ չես բերում:Կամ պետք է Նիկոլը հասարակությանը ասի,որ ես խաբել եմ ,Քոչարյանը միլիարդ չի ունեցել, ասում էր,որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը Քոչարյաննին է,այսօր պարզվեց,որ Քոչարյանը երբեք կապ չի ունեցել, ասում էին՝Զվարթնոց օդանավականյանը Քոչարյանինն է,այսօր պարզվեց,որ դա ևս սուտ էր :

Եթե Քոչարյանը միլիարդատեր է,կամ դրանք ետ բեր,կամ հայատարարի,որ դու խաբել ես ժողովրդին,կամ մենք պետք է մտածենք,որ դու Քոչարյանի հետ փայ ես մտել: Եթե դու ասում էիր,որ Սաշիկը միլիարդատեր է,բայց այսօր դու Սաշիկից ընդամենը 30 միլիոն դոլար ես վերցնում, կարող ենք մտածել,որ Նիկոլ Փաշիանյանը տարկից մի մասը վերցրել է,մի 30 միլիոն բերել են պետական բյուջե,մնացածը իրենցով են արել:Այս ստի մթնոլորտը տանում է դեպի հիասթափության,բայց հիասթափությունը մեր հասարակությանը և պետությանը շատ ավելի վատ հանգրվանի է տանում ,որովհետև մարդիկ հիասթափվում են Նիկոլից և ասում՝խաբեց և այդ միլիարդները ետ չբերեց, դրա համար մենք ավելի ռադիկալ ուժերի կբերենք իշխանության ,որը և Նիկոլին կպատժի,որ մեզ խաբեց,և կգնանք այդ միլիարդները ետ կբերենք :Դրա համար որքան շուտ այս ստի մթնոլորտը մեզնում վերանա,մարդկանց աչքերը բացվեն,որ իրականում միլիարդներ չկային,այնքնա լավ: Հակառակ պարագայում այս ճանապարհը մեր երկիրը տանում է դեպի կործանման:

-Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա,նույն Սերժ Սարգսյանը և իր մերձավորները հատուկ կայքեր էին բացում,որպեսզի այդ նույն Քոչարյանի միլիարդի մասին ամբողջ օրը գրեին,այստեղ կարծես ձեռք ձեռքի տված են աշխատել:

-Ես ասում եմ փաստերով:

-Ես էլ եմ ասում փաստեր,10 տարի շարունակ դրա մասին գրում էին:

-Բոլորը պետք է պատասխան տան,ովքեր ձևավորել են միֆեր,որ Հայաստանում կան միլիարդատերեր և Հայաստանը թալանվում է և նրանք ,ովքեր Սերժ Սարգսյանի կողքն են եղել,և նրանք,ովքեր Նիկոլի կողքն են եղել:Մեկ փաստ բերեմ.ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր,որ Հայաստանում մի գործարար՝Սամվել Ալեքսանյանին նկատի ուներ,Հայաստան ներկրում է Հայաստան ներկրվող ապրանքների մեծամասնությունը,վաճառում է իր սուպերմարկետներում և վճարում է իքս հարկ:Հիմա Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության,նույն Սամվել Ալեքսանյանը այդ նույն ապրանքները ներկրում է , այդ նույն սուպերմարկետներում վաճառում է ,ու այդ նույն իքս հարկը վճարում է,ավել հարկ չի վճարում:Նիկոլն ասում էր,որ մեր գործարարները քիչ հարկեր են վճարում,դրա համար երկիրը չի զարգանում:Եթե այդ մարդը նույն չափի հարկ է վճարում նույն բիզնես գործունեության արդյունքում ,կարող եմ ենթադրե՞լ,որ այն ,որ դու ասում էիր ՝չամադաններով փողերը տանում են Բաղարմայն 26,հիմա էլ բերում են քեզ են տալիս տակից,թե պետք է ենթադրենք,որ դու էլի խաբել ես,Սամվել Ալեքսնայանը շատ նորմալ աշխատել է և չի խոչնդոտել որէև մեկի գործունեությունը:Այստեղ մի շատ կարևոր նրբություն կա.շատ միջին ու մանր բիզնեսմեններ տարիներ շարունակ մտածել են,որ Սամվել Ալեքսանյանն է մեղավոր ,որ իրենք չեն կարողանում աշխատել և աջակցել են Նիկոլին իշխանությունը բռնազավթել,որ Սամվել Ալեքսանյանի դիրքերը թուլանան,իրենք կարողանան փող աշխատել,հիմա նրանք շարունակում են իրենց խաբված զգալ և մտածում են,որ հիմա էլ Նիկոլը սկսեց Սամվել Ալեքսանյանի հետ հարաբերություններ ձևավորել և իրենք չեն կարողանում փող աշխատել:Եթե դու ստի կծիկը չես բացում,բան չի փոխվել ,որովհետև խաբել ես:Մանր ու միջին բիզնեսմենները սկսում են նոր լիդեր ման գալ,որ գա և Սամվել Ալեքսանյանին պատժի:

lavinfo.com

Понравилась статья? Поделиться с друзьями: