Ռուս գրող Ն.Տեֆֆին սրամտորեն նկատել է, որ ծուլությունն է մարդկությանը մղում առաջընթացի ճանապարհով։ Տնային տնտեսուհիների համար սովորական գործերը հեշտացնելու համար մենք ավելի ու ավելի շատ նոր խոհանոցային տեխնիկա ենք հորինում: Միևնույն ժամանակ, դրանցից որոշներն այնքան տարօրինակ են, որ շփոթեցնում են նույնիսկ փորձառու խոհարարին:

Կտրիչ ինչ-որ ուտելիքի համար․
Ոմանք կարծում են, որ սա պիցցայի դանակ է: Այդ դեպքում ինչի համար է նախատեսված դանակի հետևի ատամիկները: Պարզվում է՝ սա դանակ է միջուկով կարկանդակների կտրման համար։ Մի խոսքով, հարցերը դեռ մնում են։

Առեղծվածային իր․
Ես սկզբից մտածում էի, որ հինգ զուգահեռ շեղբերը նախատեսված են ինչ-որ բան մանրացնելու համար: Օրինակ, բանջարեղեն կամ խոտաբույսեր: Բայց մարդիկ ավելի շատ հակված են այլ տարբերակի. Այս իրի միջոցով կարագը մանրացվում է՝ խմորեղեն պատրաստելու համար:

Փոքրիկ կաթսա․
Այստեղ պատասխանը գտնելը բավականին արագ է։ Այս սարքը նախատեսված է մեկ խաշած ձու պատրաստելու համար։ Թեև անցքերի նպատակը դեռևս ամբողջովին պարզ չէ։

Ծակերով գդալներ.
Ընթերցողները կարծում են, որ այս իրը նախատեսված է ձեթ հավաքելու և այն հավասարաչափ բաշխելու համար եգիպտացորենի կամ այլ տաք ուտեստների վրա:

Անհայտ նշանակության գդալ․
Շատ քիչ խոհարարներ գիտեն, որ սա անանուխի սոուսի գդալ է։ Ավելորդ քացախը քամվում է անցքերի միջով:

Ոչ դանակ, ոչ գդալ․
Երբեմն հեշտ չէ հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ այս կամ այն մատուցվող սպասքը։ Ամենագետ Google-ն ասում է, որ լուսանկարում պատկերված է մանանեխը հացի վրա տարածելու դանակ։ Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ երեսուն տարի առաջ։ Այնուամենայնիվ, այն ժամանակ ստեղծված իրերից շատերը դեռ պահվում են մեր տներում։ Բայց ժամանակակից սերունդը նրանց մի փոքր տարակուսանքով է նայում։ Այդուհանդերձ, այնքան էլ հեշտ չէ կռահել խորհրդային ժամանակաշրջանի կենցաղային իրերի անվանումը և թեկուզ մոտավորապես գուշակել, թե ինչի համար են դրանք ստեղծված։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն