Կարծում եմ, որ երեխա ունենալը մեծ սխալ էր․․․շատ եմ զղջում նրա համար, որ․․․

Երկար տարիներ չէինք կարողանում երեխա ունենալ։ Բժիշկները չէին հասկանում պատճառը․ ոչ մի ակնհայտ խնդիր չկար։ Մեր հարաբերություններում սա անդադար վեճերի առիթ էր։ Ամուսինս երազում էր մեծ ընտանիքի մասին, իսկ ես չէի կարողանում գոնե մի երեխա ունենալ։

20 տարի սպասելուց հետո՝ մենք կարծես այլևս ուժ չունեինք պայքարելու համար։ Անվերջ վեճերը ստիպեցին մեզ ամուսնալուծվելու որոշում կայացնել․․․սակայն հաջորդ օրը իմացա, որ հղի եմ։

Картинки по запросу Вот почему я считаю, что совершила ошибку, родив ребенка

Չեմ կարող խոսքերով նկարագրել, թե մենք ինչ էինք զգում, որքան երջանիկ էինք։ 

Այդ պահին ես 38 տարեկան էի, իսկ Գևորգը՝ 45։ Ամուսինս երբեմն տխուր կատակում էր, որ այդ տարիքում շատերն արդեն պապիկ են դառնում, իսկ ինքը դեռ նոր պիտի իմանա, թե ինչ է նշանակում հայր լինել։

Միայն դստերս ծնունդից հետո հասկացա, թե ինչ մեծ պատասխանատվություն է ընկել ուսերիս։ Անիի հետ զբոսնելիս նախանձով նայում էի երիտասարդ մայրիկներին․ նրանք այնքան լավ էին խաղում երեխաների հետ, վազվզում, իսկ ես չէի կարող հիմա անել նույնը, ինչ 20 տարի առաջ։ Ինձ մոտ հետծննդյան դեպրեսիա սկսվեց։ Ամուսինս, ով ձևացնում էր, թե ամեն ինչ լավ է, երբեմն խոսում էր այն մասին, որ վախենում է, թե մարդիկ կարող են կարծել, որ ինքը Անիի պապիկն է։

Картинки по запросу Вот почему я считаю, что совершила ошибку, родив ребенка

Երեխայի ծնունդից հետո չդադարեցին մեր վեճերը, պարզապես անձայն դարձան, որ չարթնացնենք երեխային։

5 ամիս անց մենք բաժանվեցինք։ Երևի ամուսինս հոգու խորքում համակերպվել էր այն մտքի հետ, որ երբեք երեխա չի ունենա, դրա համար էլ չկարողացավ հաղթահարել իր վախերն ու կոմպլեքսները։

Այժմ ես միայնակ եմ մեծացնում դստերս, և դա ինձ մոտ վատ չի ստացվում։ Անիս արդեն 2,5 տարեկան է, մենք միասին գնում ենք հեծանիվ վարելու, հաճախում ենք զարգացնող խմբակներ։

Իսկ ես զղջում եմ միայն մի բանի համար․ ես գործել եմ մեծ սխալ՝ երեխա ունենալով․․․մի մարդուց, ով այդպես էլ չկարողացավ հայր դառնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: