Կախարդական փայտիկն ու այսօրվա զարմանքս…

Այսօր սովորականի նման աշախատանքից  վերադառնում էի տուն: Որոշեցի  մտնել գազալցակայան,

բավականի հերթ կար և մոտ տաս րոպեից մեքենան մոտեցրի  լիցքավորման կետին: Աշխատողն սովորականի պես իր աշխատանքն էր կատարում: Ես մոտեցա, որ կտրոնը վերցնեմ, ասեց կարգը փոխվել է լիցքավորումից  հետո ենք վճարման  կտրոնը տալիս: Վերջացնելուց հետո տվեց կտրոնը, ես մոտեցա վճարման պատուհանին և վճարեցի: Սպասարկողը ինձ տվեց երկու կտրոն` մեկը վերադարձրի լիցքավորողին,մյուսը դրի գրպանս և մեքենայով հեռացա:

Որոշ ճանապարհ անցնելուց հետո մտածեցի մյուս կտրոնի մասին, որն ինձ մոտ էր: Եվ դա ՀԴՄ կտրոն էր, որը ես իմ  ութ տարվա վարորդ լինելու ընթացքում առաջին անգամ էի տեսնում և դա իսկապես բացառիկ դեպք էր: Ու մտածեցի կախարդական փայտիկի գոյություն մասին:

Եվ ես վստահ եմ,որ այդ կախարդական փայտիկը մեր կյանքը դարձնելու է բարեկեցիկ և մենք ապրելու ենք մեր երազած Հայաստանում…

Ֆեյսբուքյան օգտատեր   Ա.    Գրիգորյան

Понравилась статья? Поделиться с друзьями: