Ծորակի վիճակը կախված է մի քանի գործոններից. Երբեմն նստվածքի սպիտակ բծերը անխուսափելի են, և եթե սանտեխնիկան ամեն օր չի մաքրվում և չորացվում, ապա ինչ-որ պահի ստիպված կլինեք զինվել քիմիական նյութերով, որպեսզի հեռացնեք նստվածքը, բորբոսը և ժանգը ծորակից: Այսօր մենք կկիսվեք Ձեզ հետ, թե ինչպես կարելի է մաքրել լոգարանի ծորակը և ինչու են դրա վրա անընդհատ նստվածքներ առաջանում։

ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՔՐԵԼ ԾՈՐԱԿԸ
Կոշտ ջուրը, որը պարունակում է մագնեզիում և կալցիում, նստվածքներ է առաջացնում ծորակի վրա։ Ջուրը քիմիապես փոխազդում է օճառի հետ՝ թողնելով սպիտակ ծածկույթ։ Իսկ եթե ջուրը շատ երկաթ է պարունակում, ապա այս ստվածքը դեղնանում է։
Ծորակի ներսում նույնպես նստվածք է առաջանում, քանի որ այնտեղ միշտ ջուր կա։ Երբեմն կարող եք նկատել, որ օդափոխիչի տակ գտնվող ծորակի պատերին ջրաքար է գոյացել։ Սա ծորակների վատ հոսքի ընդհանուր պատճառն է: Նաև նստվածքի առաջացման պատճառներից մեկը տաք ջուրն է։ Այն ավելի արագ էնստում ծորակի պատերին, եթե ջրի ջերմաստիճանը 70 աստիճանից բարձր է։

Քրոմապատ մակերեսը հեշտությամբ վնասվում է հղկող նյութերից, ուստի ծորակը մաքրելու համար ավելի լավ է չօգտագործել երկաթե սպունգեր, քերիչներ և կոշտ խոզանակներ: Ծորակի վրա ամենափոքր քերծվածքը կհանգեցնի ժանգի առաջացման՝ ջրի մշտական ներթափանցման պատճառով: Լավ է նաև չօգտագործել քլորի վրա հիմնված արտադրանք: Դրանք լավ հեռացնում են նստածքը քրոմապատմամբ։ Սա սև կետեր է թողնում ծորակի վրա։
Քրոմապատ և նիկելապատ ծորակները կարելի է մաքրել ժողովրդական միջոցներով՝ լվացքի օճառ, սոդա, քացախ, կիտրոնաթթու։ Իսկ ծորակը փայլեցնելու համար կարելի է օգտագրծել կտավատի յուղ։

Ամենատարածված մեթոդներից մեկը քացախի լուծույթն է: Ձեզ անհրաժեշտ կլինի 9% քացախի լուծույթ և հավասար համամասնությամբ ջուր, ամուր տոպրակ և առաձգական ժապավեն։ Լցրեք քացախի լուծույթը տոպրակի մեջ և թաթախել ծորակը կամ ցնցուղը, որպեսզի լուծույթը ծածկի աղտոտված հատվածները: Այնուհետև անհրաժեշտ է Տոպրակն ամրացնել այս դիրքում առաձգական ժապավենով և թողնել 30 րոպե:
Կարմանաք, թե որքան կեղտ է կուտակվում ծորակի և ցնցուղի մեջ, որը մենք օգտագործում ենք ամեն օր հիգիենայի համար: Կես ժամ հետո Դուք պետք է զգուշորեն հանեք ծորակը տոպրակից և ողողեք: Նստվածքի և սնկերի առաջացումը կանխելու համար ծորակը չորացրեք շորով և շաբաթը մեկ անգամ սանտեխնիկան մաքրեք հակասնկային միջոցներով:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն