
Ամիսներ առաջ հայտնի դարձավ Սաթենիկ անունով հայուհու մասին, ով պնդում էր, որ աչքերից բյուրեղներ են գալիս:
Սաթենիկով հետաքրքրվել էին նաև ռուս մասնագետները: Տարբեր տեսանյութեր էին պատրաստել նրա մասին, իսկ «Жить Здорово» հաղորդաշարի նախաձեռնությամբ փորձաքննություն էր կատարվել։
Փորձագետները պարզել էին, որկնոջ աչքերում ոչ թե բյուրեղներ են, այլ սովորական ապակիներ, որոնք ինքն է տեղադրում։ Սաթենիկն էլ որոշել է ապացուցել իր ասածների ճշմարտացիությունը և ուղիղ եթերով ցույց տվել, թե ակնաբույժն ինչպես է հանում դրանք իր աչքերից։