Ծեր կինը դիմում է թարգմանչի օգնությանը՝ խնդրելով. «Իրեն ասեք` պատե՛րս են փլվել, օջախս էլ հո կա՞, թող նե՛րս մտնի»․ Սենատորը մի պահ քարացավ․․․

«ՊԱՏԵ՛ՐՍ ԵՆ ՓԼՎԵԼ, ՕՋԱԽՍ ԷԼ ՀՈ ԿԱ՞..…»:

Հիշում եմ.

Երկրաշարժին հաջորդող օրերին Հայաստան էր եկել ամերիկացի սենատոր Դոուելը:

Գյումրիում մեր նկարահանող խումբը (Մոնիկա Պողոսյանի գլխավորությամբ) ականատես եղավ մի սրտառուչ տեսարանի:

Սենատորը իր շքախմբով շրջում էր վրանից վրան, խոսք ու զրույցի բռնվում հարազատներին կորցրած մարդկանց հետ:

Եվ ահա, հերթական վրանի առաջ հանդիպում է մի ծեր կնոջ` թոռներով շրջապատված, որոնց ծնողները մնացել էին փլատակների տակ:

Սեղմում է կնոջ ձեռքը, ցավակցում: Վերջինս ներս է հրավիրում հյուրերին, բայց սենատորը հրաժարվում է` պատճառաբանելով, թե իրենք շատ են, տեղը` նեղ :

Ծեր կինը դիմում է թարգմանչի օգնությանը, խնդրելով. «Իրեն ասեք` պատե՛րս են փլվել, օջախս էլ հո կա՞, թող նե՛րս մտնի»:

Սենատորը մի պահ քարացավ կնոջ լավատեսությունից, գրկեց նրան ու ասաց.

— Ձեր սարերի պես ամուր ու իմաստուն ժողովուրդ եք:

Հետագայում հաղորդումն այդպես էլ կոչվեց` «ՊԱՏԵ՛ՐՍ ԵՆ ՓԼՎԵԼ, ՕՋԱԽՍ ԷԼ ՀՈ ԿԱ՞..…»:

Հեռուստահաղորդավարուհի Աիրդա Ներսիսիյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: