Ծնողները միշտ չէ, որ գոհ են լինում իրենց զավակների երկրորդ կեսի ընտրությունից: Նրանք բոլորն էլ ունեն տարբեր արձագանքներ ` ինչ-որ մեկը ընդունում է իր երեխայի ընտրությունը, ինչ-որ մեկը սկսում է վիճել և ընտրության առաջ է կանգնեցնում երեխային: Բայց ես միշտ գիտեի, որ իմ որդուն համոզելն անհնար է և վճռական էի ընդունելու նրա ցանկացած ընտրությունը, բայց երբ տղաս բերեց իր ընկերուհուն, ես չէի հավատում իմ աչքերին:
Ես և կինս վաղուց էինք կռահել, որ ինչ-որ մեկը հայտնվել է մեր որդու կյանքում: Նա դարձել էր անուշադիր, մտքերով սավառնում էր ամպերի մեջ, իսկ երեկոյան անհետանում էր: Սա շարունակվեց բավականին երկար ժամանակ, բայց որդիս չէր շտապում մեզ հետ ծանոթացնել իր ընտրյալին, և մենք էլ նրան չէինք ստիպում, վերջիվերջո նա ընդամենը 20 տարեկան էր և դեռ ժամանակ կունենար ամուսնանալու համար: Բայց մի անգամ նա գալով տուն մեզ ասաց․
-Մայրիկ, հայրիկ, ես հաջորդ ամիս ամուսնանում եմ, — շտապելով նաև ավելացրեց. -Ես և Մարինան արդեն դիմում ենք ներկայացրել՝ամուսնության համար:
Ես ու կինս զարմացած նայեցինք միմյանց:

-Դե որդիս դու գիտես, որ մենք միշտ քո կողքին ենք,- ասացի ես, և փորձեցի իրավիճակը միքիչ թեթևացնել․ -Մինչ հարսանիքը դու գոնե կծանոթացնե՜ս մեզ հետ նրա հետ։
-Իհարկե,- թեթևացած պատասխանեց տղան։ Միայն թե իմացեք, որ նա ինձանից մի քանի տարով մեծ է։
Մեկ շաբաթ անց մենք հուզմունքով ակնկալում էինք հանդիպել մեր ապագա հարսիկին: Կինս արագորեն սեղան բացեց, և ավարտելով բոլոր նախապատրաստությունները ՝ նստեց բազմոցին:

-Ում էլ որ մեր տղան ընտրի, մենք պետք է հանգիստ և զսպված լինենք, — ասաց կինս՝ ինքն իրեն հանգստացնելով:
Կնոջ մտքերն ընդհատվեցին դռան զանգից: Ես բացեցի դուռը և ներս հրավիրեցի մեր երկար սպասված հյուրին: Առաջինը ներս մտավ որդիս, որից հետո նրա ընտրյալը:
— Սա Պավել Ալեքսեևիչն է՝ հայրս, իսկ սա մայրս է՝ Ալեքսանդրա Իվանովնան, — հանդիսավոր կերպով սկսեց Անդրեյը, — նա էլ իմ…
-Մարիանա՜,- միասին ասացինք ես և կինս՝ որդուս ընդհատելով։
Միջանցքում տիրեց լռություն։ Որդիս զարմացած մեկ մեզ էր նայում, մեկ Մարիաննային։
-Համեցեք հյուրասենյակ,- ստիպված ասաց կինս։
Նստելով սեղանի շուրջ, նորից լռություն տիրեց։
-Չեմ հասկանում ինչ է կատարվում այստեղ,- բարկացած ասաց Անդրեյը։
Ես լուռ բացեցի շամպայնի շիշը, և լցրեցի բոլորիս բաժակները։

-Խմենք մեր հանդիպման համար,- բաժակը վեր բարձրացնելով ասացի ես։
Կինս և Մարիաննան լսելով ինձ վերցրեցին բաժակները։
-Ես չգիտեի, որ Անդրեյը Ձեր որդին է,- ամաչելով ասաց Մարիաննան։
-Մի արդարացիր Մարիան,- հանգիստ ասացի ես․- Ես և կինս որոշել ենք, որ կընդունենք մեր որդու ընտրությունը, բայց անկեղծ ասած, դու մեզ շատ զարմացրեցիր։
Տղաս սկսեց ավելի շատ բարկանալ՝ չհասկանալվ, թե ինչ է կատարվում։ Ես հանգիստ ասացի Անդրեյին, որ Մարիաննան իմ քրոջ համադասարանցին է և որ արդեն 10 տարի է, ինչ մենք չենք հանդիպել։ Փաստորեն Մարիաննան ոչ թե մի քանի տարի, այլ հենց 10 տարով էր մեծ մեր որդուց։

Ի վերջո, որդուս հարսանիքն այնուամենայնիվ տեղի ունեցավ, և մենք դեմ չկանգնեցինք նրա ընտրությանը, քանի որ իմանալով և՛ Անդրեյին, և՛ Մարիաննային, ես կարող էի ենթադրել, որ այս կնոջ համար իմ որդին շատ երկար է պայքարել, և որ նրանց դեմ գնալով նա կարող էր հեշտությամբ սահմանափակել հաղորդակցությունը մեզ հետ, իսկ մենք դա չէինք ցանկանում: Մենք իսկապես չէինք ցանկանւմ կրցնել մեր որդուն։ Նրանք այժմ ունեն երկու երեխ և մենք պաշտում ենք մեր թոռներին, չնայած նրան, որ այդքան էլ երջանիկ չենք մեր որդու ընտրությունից։
Նյութթը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն