Լուսյա Հակոբյանը խոսում է առաջիկա տարում սպասվող իրադարձությունների մասին: Նա իր խոսքը կառուցում է աստղագիտական իրողությունների հիման վրա: Ընդ որում, նրա խոսքը վերաբերում է ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին:

Նա նշում է, որ 2020 թվականը ծայրահեղությունների տարի է լինելու՝ և՛ լավ, և՛ վատ առումով: Երկուսի կողքի զրոները ըստ նրա դատարկ տեղեր են, որոնք լցնել է պետք: Թե ինչես կլինի այն, կախված է նրանից, թե յուրաքանչյուրն ինչես կլցնի զրոների դատարկությունը:

Լուսյա Հակոբյանը նշում է նաև տարին հաջողակ է լինումեւ հատկապես աշխատասերների համար: Կլինեն ընտանեկան փլուզումներ և հակատակը՝ միավորումներ, որոնց հիմնական պատճառը դավաճանությունը կլինի:

Խոսվել է նաև պետական ապարատի մասին. նա, ով իր տեղում չէ, դուրս է գալու: Աստղաբանը պնդում է, որ աշխատանքները շատ են լինելու, պարզապես պետք չէ խուսափել աշխատանքներից, ձգտել հեշտին. թող ամեն մեկը զբաղվի նրանով, ինչով իրապես կարող է օգուտ բերել շրջապատին:
Հողի հետ կապված բիզնես նախագծերը դրական ընթացք են ունենալու: