
Խունկը հնագույն ժամանակներից է հայտնի; Քրիստոնեական սրբավայրերում անհիշելի ժամանակներից սկսած միշտ օգտագործել են խունկ: Խունկի բույրը, ծուխը հավատացյալների աղոթքի հետ բարձրանում է ու հասնում երկնային հորը: Խունկն ունի նաև չափազանց օգտակար հատկություններ, սակայն քչերը գիտեն դրա մասին:
Դեռևս Եգիպտոսի քրմերը համաճարակների ժամանակ կարողանում էին պաշտպանվել խունկի օգնությամբ: Խունկը արոմաթերապիայում կիրառվող միջոցնեից է, որի հրաշագործ ազդեցությունը շատերն են հաստատում: Խունկն օժտված է հականեխիչ, տաքացնող, հեմոստատիկ և հանգստացնող հատկություններով:

Տանը խունկ ծխելը ժամացույցի սլաքի ուղղությամբ օգնում է մաքրել բնակարանը բացասական էներգիայից: Խունկը լավ է ձեռք բերել եկեղեցուց:
Խունկից պատրաստում են քսուկ, որը հիանալիորեն բուժում է այրվածքները: Վերցնել խոզի, սագի կամ հավի ճարպ և խունկի փոշի 3:1 հարաբերությամբ: Լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված և քսել ախտահարված հատվածի վրա: 2-3 ժամ անց գործողությունը կրկնել:
Մաշկի էլաստիկությունը բարձրացնելու համար կարելի է խունկից կրեմ պատրաստել: Վերցնել խունկի փոշի և մաշկը հարթեցնող հիդրոգել, լավ խառնել, որ ստացվի պինդ զանգված և քսել դեմքին մերսելով, կես ժամ անց լվանալ սառը ջրով:

Խունկից կարելի է մազերի համար դիմակներ պատրաստել: Վերցնել 480 գ տաք կարմիր գինի և 15-20գրամ խունկի փոշի: Լավ հարել հարիչի կամ բլենդերի օգնությամբ և ավելացնել ձվի դեղնուց: Քսել մազերին ու գլխամաշկին, գլուխը ծածկել թաղանթով և թողնել 45 րոպե ու լվանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն: