1. Եթե ցանկանում եք, որ ինչ-որ բան ասվի, դիմեք տղամարդուն, եթե ցանկանում եք, որ ինչ-որ բան լինի՝ դիմեք կնոջը։
2. Ցանկացած կին, ով գիտի, թե ինչպես ղեկավարի տունը, կիմանա նաև՝ ինչպես ղեկավարել երկիրը։
3. Ես շատ համբերատար եմ միայն այն պայմանով, որ վերջում իմ ասածն է լինելու։
4. Տղամարդը գուցե ծուղրուղու է կանչում, բայց ձուն, այնուամենայնիվ, կինն է ածում։

5. Ընկերներ, ցանկացած սերունդ պետք է կռվի դուրս գա հանուն ազատության։
6. Երբ կինը բնավորություն է ցույց տալիս, նրա մասին ասում են` «փչացած», երբ տղամարդն է բնավորություն ցույց տալիս, ասում են՝ «կարգին տղա է»։
7. Առանց տնտեսական անկախության, այլ անկախություն չի կարող լինել։
8. Երկրի հարստությունը պարտադիր չէ, որ բնական ռեսուրսների վրա հիմնված լինի։ Պետության գլխավոր հարստությունը մարդն է։ Պետությունը պետք է հարմարություն ստեղծի, որպեսզի ծաղկեցնի մարդու տաղանդը։

9. Պարտությո՞ւն… ես այդ խոսքի իմաստը չեմ հասկանում։
10. Տունը պետք է լինի կնոջ կյանքում կենտրոնը, բայց ոչ սահմանը։
11. Պետք է շատ լավ ուսումնասիրել թշնամուն, այդ դեպքում հնարավոր է նա մի օր բարեկամ դառնա։
12. Կանայք տղամարդկանցից ավելի լավ են կարողանում ասել՝ ոչ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն