Խոստացել էի բառ չասել, գլուխս կախ լուռ անել։ Սակայն էս ինֆորմացիայի էմոցիային չդիմացա… Մամաները հոգնել են, կիսամարդ են եղել, պապաները ուժեղ չեն էլ

Խոստացել էի բառ չասել, գլուխս կախ լուռ անել։ Սակայն էս ինֆորմացիայի էմոցիային չդիմացա… Մամաները հոգնել են, կիսամարդ են եղել, պապաները ուժեղ չեն էլ․․․
Տաթև Հովակիմյանն իր էջում գրել է. Զինվորներիցս 1-ին ասել են, գուցե ամպուտացիա անեն ոտքը,
չի կպնում։ Հրաշք Դավիթս 2 օր եղել է կո մայի մեջ ,ԱԹՍ֊Ի հար վածից է վի րավորվել։ Հոկտեմբերից պայ քարում են ոտքի համար… Աշխարհը շուռ եկավ գլխիս, այս լուրը լսելուց հետո…Սակայն Ինքը ընենց

խաղաղ ձայնով ասեց էդ ամեն ինչը ինձ,որ ես ամաչեցի իմ հիս տերիկ նո պայից էդ պահին… Այժմ կցանկանայի ամեն մեկս ճառեր ասելու և «Հայրենասիրությունը» մասնագիտություն դարձրած ֆռֆռալու տեղը մի զինվորի հետևից վազեինք, և մի բան անեինք։ Մամաները հոգնել են, կիսամարդ են եղել, պապաները ուժեղ չեն էլ։ Իրար ուտելու տեղը մի զինվորի համար վազեինք, տանեինք

հետազոտությունները էս դռնից մյուսը, որպեսզի տեսնենք գոնե մի ոտք կամ մի ձեռք կարող ենք փրկել։ Որ եղանակները տաքանալու հետ միասին ավելի շատ տղերքի չհաշվենք` անոտք և անթև, և լրիվ անշարժ… Հ.Գ Չգիտեմ ում եմ ասում, ինձ եմ ասում հավանաբար։ Խոստացել էի բառ չասել, գլուխս կախ լուռ անել։ Սակայն էս ինֆորմացիայի էմոցիային չդիմացա…Դավիթս հրաշք է,ու հաղթահարելու է սա…

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: