Խոհանոցի կամ լոգարանի խցանված խողովակները բացելու հեշտ միջոց

Երբ կոյուղու խողովակը խցանվում է լոգարանում կամ խոհանոցում, առաջինը, որ մտածում ենք` գնալ խանութ և որևէ քիմիական միջոց գնել: Բայց կա մի ճանապարհ, որի մասին գուցե դուք չգիտեք:

Այն ավելի պարզ է, ավելի էժան, եւ ամենակարեւորը, չի պարունակում վնասակար քիմիական նյութեր:

Բաղադրությունը`

3 բաժակ խմորի սոդա

1.5 բաժակ աղ

Տաքացրած քացախ

Եռման ջուր

Ինչպես անել`

Խառնեք խմորի սոդան եւ աղը: Լավ խառնեք: Լցնել խառնուրդը խցանված խողովակի մեջ: Եթե պետք է` կարող եք օգտագործել ձագար:

Այնուհետեւ լցնել տաք քացախը: Վրայից ավելացնել եռման ջուր: Տեղի կունենա քիմիական ռեակցիա, որը կքանդի խողովակների խցանումը եւ թույլ կտա ջրին ազատ հոսել:

Դիտեք այս մանրամասն տեսանյութը: Այն գերմաներեն է, բայց պարտադիր չէ լեզուն իմանալ, հասկանալու համար, թե ինչ է կատարվում:

sportarmenia.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: