Խնդրում եմ տեսանյութը մինչև վերջ դիտեք և ուշադրություն դարձրեք տիկնոջ խոսելաոճին և դիմելաձևին։ Ես խոնարհվում եմ իհարկե բոլոր բազմազավակ մայրերի առջև, բայց………..

Ռեգինա Պրազյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Խնդրում եմ տեսանյութը մինչև վերջ դիտեք և ուշադրություն դարձրեք տիկնոջ խոսելաոճին և դիմելաձևին։ Ես խոնարհվում եմ իհարկե բոլոր բազմազավակ մայրերի առջև, բայց………..

Բայց կուզեք քարկոծեք ինձ, բայց ի՞նչ է նշանակում պետության համար առողջ երեխաներ եմ ունեցել։ Այսինքն ձեզ երեխա պետք չի՞ եղել և զուտ ձեր հայրենասիրության ու պետությունապաշտության արդյունքն են ձեր երեխանե՞րը։

Պարզապես մարդիկ տարբեր են լինում։ Ոմանք գիտեն, որ իրենց ֆինանսները չի բավարարում և սահմանափակվում են մեկ կամ երկու երեխայով, ոմանք ոչ գրագետ մոտեցման արդյունքում ամեն հարաբերություն ունենալուց հետո հղիանում են, բայց գիտակցելով։ Տքնաջան աշխատում են ամբողջ կյանքում իրենց երեխաներին նպատակներին հասցնելու համար և երբեք չեն նայում ուրիշի մեկնած ձեռքին՝ հասկանալով, որ իրենք են պատասխանատու այդ Աստծո պարգևների համար և որ ամեն մարդու չէ, որ Աստված նման նվեր է շնորհում։

Իսկ ոմանք էլ ունենում են՝ պետությունից նպաստ ստանալու համար ու հաթաթաներ տալու համար, թե բա ձեր համար եմ ունեցել՝ պահեք մեզ, տուն նվիրեք, մեր փոխարեն աշխատեք! Սա արդեն ծայրահեղ լկտիություն է։

Պետությունը իր հնարավորությունների սահմաններում հոգում է ցանկացած բազմազավակ ընտանիքի կարիքներ հավասարաչափ, իսկ հիմնադրամները իրենց աջակցությունն են ցուցաբերում ակնկալելով, որ ընտանիքը ևս ջանքեր կգործադրի իրավիճակից դուրս գալու համար։ Անկեղծ եմ ասում շոկի մեջ եմ տեսանյութից հետո, բայց ավելի շատ շոկի մեջ եմ «Իմ քայլը» հիմնադրամի պարզաբանումից հետո, որը որ համընկավ իմ պատկերացրածի հետ։
Այն տիկին Աննա Հակոբյանի էջից է վերցված և խնդրում եմ ծանոթացեք⤵️

📌📌«Իմ քայլը» հիմնադրամի պարզաբանումը Քալաշյան-Մամոյան ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Քալաշյան-Մամոյան ընտանիքը երկու տարի շարունակ «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով անհատույց բնակվել է բարերարի հատկացրած բնակարանում։ Այդ ժամանակահատվածում Հիմնադրամն ընտանիքին ներառել է «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրում, որը նախատեսում է ընտանիքի ներուժի զարգացում և եկամտի աղբյուրի ստեղծման հարցում աջակցություն:

📍Մեկ տարվա ընթացքում Հիմնադրամն ընտանիքին առաջարկել է առնվազն երեք տարով տեղափոխվել Նոր Խարբերդում մեկ այլ բարերարի տրամադրած երեք հարկանի առանձնատուն, որն ուներ մոտ 1000 քմ հողատարածք և խոշոր եղջերավորների համար նախատեսված գոմ ու կերի ամբար։

Այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ Հիմնադրամը հանձն է առել ընտանիքին տրամադրել գույք, տնկիներ և ընտանի կենդանիներ։ Ընտանիքը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ և ապրել Երևան քաղաքից դուրս։

📍Հիմնադրամն ընտանիքի մորը՝ Քրիստինեին, առաջարկել է անցնել վերապատրաստումներ, աշխատանք գտնելու համար ձեռք բերել հմտություններ, որից Քրիստինեն պարբերաբար հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ երեխաներին է խնամում:

📍2019թ. ամռանը Հիմնադրամը տեղեկացել է, որ անչափահաս ութ երեխաներից վեցին ընտանիքը մեկ ամսով կրկին հանձնել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն՝ շուրջօրյա խնամքի։ Հիմնադրամը Քրիստինեին կրկին առաջարկել է անցնել աշխատանքի, ինչը վերջինս կտրականապես մերժել է։

📍Հիմնադրամն ընտանիքին առաջարկել է դիմել պետական «Այլ վայր» ծրագրին, որը նախատեսում է ընտանիքին գյուղում տան վարձակալության ֆինանսավորում և աշխատանքի տրամադրում։ Ընտանիքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Երևանից դուրս չի գալու։

📍2019թ. հոկտեմբերին Հիմնադրամը տեղեկացել է, որ երեխաները դպրոց չեն հաճախում՝ դպրոցական պարագաներ չունենալու պատճառաբանությամբ։ Հիմնադրամը դիմել է Խնամակալության և հոգաբարձուների մարմնին։ Թաղապետարանում հրավիրված ժողովին պարզ դարձավ, որ խոցելի ընտանիքներին տրամադրվում են անհրաժեշտ պարագաները, որոնք նախատեսված էին նաև Մամոյանների դպրոցահասակ երեխաների համար նույնպես, սակայն ընտանիքը չէր վերցրել այդ պարագաները թաղապետարանից մինչև հոկտեմբեր ամիս։

📍Ժողովին նաև Քրիստինեին առաջարկվել է նույն դպրոցում մաքրողի աշխատանք, որից նա հրաժարվել է։ Իսկ երեխաները սկսեցին դպրոց հաճախել միայն այն բանից հետո, երբ թաղապետը պարագաներն անձամբ տարավ նրանց տուն և երեխաներին իր մեքենայով հասցրեց դպրոց։ Սակայն մեկ ամսից երեխաները կրկին դադարեցին հաճախել դպրոց։

Понравилась статья? Поделиться с друзьями: