Խղճալով տարեց մայրիկիս՝ նրան տարա իմ տուն, բայց հիմա․․․Կարծես փոքրացած երեխա ունենամ, շատ ծանր է ինձ համար

Խղճալով տարեց մայրիկիս՝ նրան տարա իմ տուն, բայց հիմա․․․Կարծես փոքրացած երեխա ունենամ, շատ ծանր է ինձ համար։ Գրե-
թե բոլոր մարդիկ մի օր կանգնում են ընտրության առաջ. ապրել տարեց ծնողների հետ թե նրանցից առանձին:Եթե ունեք ծնողներ,
ուրեմն ձեր բախտը բերել է:

Իսկ եթե նրանք ձեզ մոտ են ապրում, ուրեմն ձեր բախտը կրկնակի է բերել:Շատերի ծնողները բնակվում են ուրիշ քաղաքում: Տարեց
տարի նրանց առողջական վիճակը վատանում է, նրանք ծերանում ու թուլանում են: Իսկ վատն այն է, որ մեծանալով՝ հաճախ չեն ու-
զում ընդունել այդ փաստը և վախենում են հրաժարվել ինքնուրույնությունից:

Մայրիկս որքան հնարավոր էր, հետաձգում էր այն պահը, թե երբ պիտի խոստովանի, որ ինքը էլ չի կարող լինել անկախ՝ ֆինանսա-
կան, ֆիզիկական ու բարոյական առումով: Ու մի օր վերջապես կարողացա համոզել նրան տեղափոխվել մեր տուն: Գիտեի, որ այդ-
պես ինձ ավելի հանգիստ կզգամ, խիղճս չի տանջի, որ նա միայնակ է ու բոլորից հեռու:

 

Խիղճս լռեց, բայց արդյո՞ք ես հիմա ինձ հանգիստ եմ զգում:Մորս՝ մեր տուն տեղափխվելուց հետո կյանքս վերածվեց հանուն ազատ
ության պայքարի: Անազատության նման զգացում չէի ունեցել նույնիսկ այն ժամանակ,երբ երեխաներս դեռ շատ փոքր էին: Մայրիկս
ուզում է, որ ես ամբողջ ժամանակ իր կողքին մնամ: Խնամակալ չի ուզում: Պահանջում է, որ էլ աշխատանքի չգնամ, ասում է՝ ամուս-
նուդ աշխատածը կբավականացնի:

Ինձ երբեմն թվում է, որ ես նորից փոքրացել եմ կամ հակառակը՝ երեխա եմ ունեցել:Մորս ուղեղի ու հիշողության հետ ամեն ինչ կար-
գին է, ու դրա համար էլ նա հաճախ է նշում,որ այդ ես եմ նախաձեռնել նրա տեղափոխությունը:Ասում է,որ փոքր ժամանակ ինձ այն-
քան է խնամել, երբեք դայակ չի պահել, հիմա էլ իմ հերթն է:

Բայց չէ որ ես չեմ կարող մոռանալ երեխաներիս, ամուսնուս ու աշխա-տանքիս մասին:Ծանոթներս ասում են, որ պիտի մի քիչ խիստ
խոսեմ հետը, բացատրեմ: Երբեմն այդպես էլ անում եմ, բայց հետո խիղճս տանջում է:Փորձում եմ լինել համբերատար, որովհետև
մայրիկս հավերժ չէ… բայց այնքան բարդ է…

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: