Խանութում մի աղջիկ նրան անվանեց «ճարպագունդ», իսկ նրա պատասխանը ուղղակի բոլորի մոտ հիացմունք առաջացրեց…

Խանութում  մի երիտասարդ աղջիկ մի գեր կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ արեց, կինը որոշեց նրան պատասխանել նամակով և նամակը տեղադրեց Համացանցում:

«Ես կարծում եմ,  որ դու հիշում ես ինձ: Ես այն 100 կիլոգրամանոց  կինն եմ,  որին դու ճարպագունդ անվանեցիր; Ես այդ ժամանակ  տան համար մթերք էի գնում: Ես հեռախոսիս մեջ մթերքների ցանկն էի նայում, որպեսզի համոզվեմ, որ ոչինչ չեմ մոռացել:

Աղջիկս հաղորդագրություն էր գրել,  և ես կարդալով այն ծիծաղեցի; Եվ քեզ թվում էր, որ ես չէի տեսնում ու չէի լսում, թե ինչ է կատարվում շուրջս;  Ես կարողացա համբերությամբ լսել  բոլոր վիրավորանքները, որ դու ասում էիր իմ հասցեին:

Ես ի դեպ շատ ուժեղ եմ, ուշադրություն չեմ դարձնում ամեն մանրուքի վրա: Դու ասացիր քո ընկերոջը, որ ես խղճուկ եմ, որ այդքան  հաստամարմին եմ, որ դու ինձ խղճում ես: Բայց ասա ինձ, ինչու՞ ես ինձ խղճում: Դու ընկերոջդ ականջին քչփչացիր, որ  ինձ նմանները երկար չեն ապրում:

Ես նույնիսկ նկատեցի, թե ինչպես ինձ ոտքից գլուխ չափեցիր ու ասացիր, թե ինչպես չեմ ամաչում փողոց դուրս գալ, հավանաբար տանը հայելի չունեմ և ինձ կողքից չեմ տեսնում: Նկատեցի ինչպես զզվանքով նայեցիր իմ կողմն ու ասացիր. «ճարպագունդ»: Բայց ուզում եմ, որ իմանաս, ես 4 երեխաների մայր եմ, հիանալի հոգ եմ տանում  նրանց մասին և ինձ համար կարևորը երեխաներիս  ու ընտանիքիս բարօրությունն ու բարեկեցությունն է:

Եվ երբեք մտքովս չի անցել ամաչել մի քանի ավելորդ կիլոգրամների համար, չնայած դեմ չէի լինի ազատվել դրանցից: Ես ինձ սիրում եմ այսպիսին և եթե քեզ կամ ուրիշ այլ մարդկանց դա դուր չի գալիս, կարող են պարզապես ինձ չնկատել: Կարևորն այն է, որ ես ունեմ սիրող ամուսին և ես երջանիկ եմ:

Իսկ քեզ  մոդելի կազմվածքով գեղեցկուհի կուզեի ասել, որ նկատեցի նաև, թե ինչպես էր ընկերդ  աչքով անում  գեղեցիկ վաճառողուհուն, մինչ դու զբաղված էիր իմ ավելորդ կիլոգրամները հաշվելով: Ամեն դեպքում ես քեզ երջանկություն եմ մաղթում, երջանիկ եղիր այնքան, որ երբեք ժամանակ չունենաս այլ մարդկանց մասին խոսելու և երբ հաջորդ անգամ  կքննադատես ինչ որ մեկին,  մի պահ պատկերացրու քեզ նրա փոխարեն, հիշիր իմաստուն արտահայտությունը.  մի դատվիր որ չդատվես»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: