Խանութի տերը զայրացավ մի խեղճ մարդու վրա, իրեն խաբելու համար: Բայց իրականում ամեն ինչ բոլորովին այլ կերպ էր եղել

Մի աղքատ տղամարդու կին կարագ էր պատրաստում, իսկ նա այն վաճառում էր տեղի խանութին: Նա կարագ էր պատրաստում մեկ կիլոգրամ քաշով շրջանակների տեսքով: Խեղճ մարդը վաճառում էր դրանք խանութին, իսկ հասույթի  դիմաց գնում այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր տան համար:

Մի անգամ խանութի տերը կասկածեց իր գնած կարագի քաշի վրա և յուրաքանչյուր օղակը կշռելուց հետո պարզեց, որ դրանք 900 գրամ են: Նա զայրացավ խեղճ մարդու վրա, իսկ հաջորդ օրը, երբ աղքատը եկավ նրա մոտ, բարկացած բարևեց նրան և ասաց.

«Ես այլևս քեզանից կարագ չեմ գնելու, որովհետև դու ինձ այն վաճառում ես՝ ասելով, որ դա կշռում է մեկ կիլոգրամ, իսկ քաշը 900 գրամ է: Ապա խեղճ մարդը, վրդովվելով և գլուխը խոնարհելով, ասաց. «Ո՛վ իմ տեր, մենք տանը կշեռք չունենք, ես քեզանից շաքար էի գնել և այն ինձ համար չափ էի դարձրել, որպեսզի դրանով կարագը կշռեմ…»:

Նյութը պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ

Понравилась статья? Поделиться с друзьями: