Բանգլադեշտ քիմիական թթվով հարձակման ենթարկվածների թվով առաջինն է աշխարհում:Այդ մարդկանց շատ դժվար է տրվում համակերպվել այդ արտաքինին և այդպես ապրել:
Այս աղջիկը հենց Բանգլադեշից է,անունը՝ Շումի Ախտար:Նա իր ընկերոջ կողմից ենթարկվել է բռնության: Նրա ընկերը շատ խանդոտ էր և շուտ էր բռնկվում:Նա արգելում էր աղջկան հարդարվել,շպարվել, միշտ բարկանում էր կրած հագուստի համար:

Տղան Շումիին ամուսնության առաջարկ էր արել, սակայն մերժում ստանալուց հետո նա դիմել էր սարսափելի քայլի՝ քիմիական թթուն լցրել էր աղջկա դեմքին:
Արդյունքում աղջիկը ոչ միայն սարսափելի տեսք ուներ,այլև կորցրել էր տեսողությունը: Նա 8 ամիս պառկեց հիվանդանոցում, վախենում էր մարդկանց արձագանքից:Նրա մոտ բժիշկները ախտորոշեցին նաև խորը դեպրեսիա:

Շումին շատ գեղեցիկ էր,երազում էր մոդել դառնալ, սակայն այս դժբախտությունը փոխեց նրա կյանքը: Այս պահին այդ տղան և իր ընկերները դատապարտված են կատարած հանցագործության համար:

Հոգեբանները անում են ամեն բան,որպեսզի կարողանան վերականգնել աղջկա հոգեկան անդորրը, հանել նրան դեպրեսիայից:

Միայն 8 ամիս անց աղջիկը կարող է կրկին տեսնել աղշխարհը: Նա վախենում է,որ մարդիկ չեն ընդունի իրեն,կվախենան: Այս ամենի միջոց անցնելով նա հասկացել է,որ շատ ուժեղ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.info-ն