Լցրե՛ք աղը խողովակների մեջ.Եթե իմանաք ինչու, միշտ այդպես կանեք.

Հարյուրամյակներ շարունակ աղը մեծ արժեք է ունացել:Նույնիսկ պատահել է ,որ պատերազմում այն որոշիչ դերակատարում է ունեցել:

Աղը  որոշ կայսրությունների հարստացման գրավականն էր:Անցնելով այդ «հերոսական» ուղին,այն այսօր տեղ է գտել բոլորի տանը:Մենք շատ լավ գիտենք աղի օգտակար հատկությունների մասին՝հատկապես հիմալայան և հորդանանյան:

Պարզվում է  աղը կարող է օգտակար լինել նաև կենցաղում :

Ահա մի քանի  կենցաղային խնդիրներ,որոնք կարելի է հեշտությամբ լուծել աղի միջոցով:

Մելխիորի և մետաղական իրերի մաքրում

Անհրաժեշտ է պատրաստել աղի,քացախի և ալյուրի խառնուրդ ու դրանով մաքրել այդ իրերը:Նրանք կսկսեն փայլել այնպես ,կարծես նոր լինեն:

 

Կոտրված ձուն կարելի է շատ հեշտ հավաքել անձեռոցիկով,եթե ձվի վրա աղ լցնենք ու մի քանի րոպե սպասենք:Աղը կներծծվի ձվի սպիտակուցի ու դեղնուցի մեջ ու  կարելի է առանց դժվարության այն անմիջապես մաքրել:

Աղի միջոցով կարելի է ախտահանել նաև ամանների սպունգը:Դրա համար այն ուղղակի պետք է թողնել աղաջրի մեջ:Հետո այն քամեք ու չորացրեք:

Բազմոցի կամ գորգի վրայի կեղտաբծերը  վերացնելու համար աղի մեջ լցրեք 2-3 ճաշի գդալ քացախ ու մաքրեք աղտոտված հատվածները:

Լվացարանների խողովակները մաքրելու համար անհրաժեշտ է դրանց մեջ աղ լցնել և ավելացնել եռման ջուր:

Արդյունքն անմիջապես կերևա:

Եթե ջեռոցում ձուկ եք պատրաստել,կամ՝ ինչոր բան ,որի հոտը մնացել է, պատրաստեք աղի և դարչինի խառնուրդ,ցանեք  ջեռոցի մեջ,որոշ ժամանակով միացրեք ջեռոցը:Այս միջոցով կվերանան բոլոր վատ հոտերը:

Ժամանակի ընթացքում բաժակների վրա առաջանում են թեյի և սուրճի հետքեր,որոնք հեշտությամբ կարելի է մաքրել աղով,եթե լվալուց առաջ ուղղակի դրանք աղով տրորեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Newsmedia24.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: