Լվացքի ընթացքում քացախ ավելացնելու 10 պատճառ, որը կհեշտացնի Ձեր աշխատանքը

Ավելացրեք 9% քացախ Ձեր լվացքին, որպես լվացքի մաքրող միջոց և սպիտակեցուցիչ: Այս էժան ու բազմակողմանի ապրանքը կարող է օգտագործվել գրեթե ամեն ինչի համար` սկսած ծածկոցներից և սրբիչներից, նորածինների ներքնազգեստից և հագուստից:

Քացախը թարմացնում է գույները․

Լվացքի մեքենայի մեջ ավելացրեք ½ բաժակ քացախ՝ ավելի լավ լվանալու համար: Լվացքի փոշին կաշխատի շատ ավելի արդյունավետ և ավելի լավ կլվա, իսկ քացախը կկանխի գործվածքների մարումը և կլուծարի օճառի նստվածքները, որոնք առաջանում են գործվածքների վրա հաճախակի լվացումների և լվացքի փոշու սխալ չափաբաժնի պատճառով:

Այն կարելի է օգտագործել գործվածքներ փափկեցնողի փոխարեն․

Եթե ​​ողողման ժամանակ ավելացնեք ½ բաժակ քացախ, ապա այն գործվածքների մեջ նույնքան լավ կաշխատի, որքան փափկեցուցիչը: Քացախը հատկապես օգտակար է սրբիչների համար:

Օճառի ծածկույթի համար․

Քացախաթթուն քանդում է օճառի նստվածքները, որոնք ժամանակի ընթացքում առաջանում են հագուստի վրա, մի քանի լվացումից հետո: Իսկ սրբիչների, սավանների և ծածկոցների վրա օճառի առկայությունը կարող է գրգռել զգայուն (հատկապես երեխաների) մաշկը և առաջացնել ալերգիկ ռեակցիա: Նստվածքը հեռացնելու համար պարզապես լվացքի մեջ մի բաժակ քացախ ավելացրեք:

Քացախն օգնում է գործվածքներից հեռացնել ընտանի կենդանիների մազերը․

Քացախի շնորհիվ իրերը ոչ միայն դադարում են էլեկտրականանալ, այլ նաև օգնում են ազատվել հագուստին կպած մազերից: Լվացքի մեջ ½ բաժակ քացախ լցնելը լվանալիս կօգնի ավելի արդյունավետ հեռացնել հագուստին կպած բուրդը:

Այն գործում է որպես սպիտակեցնող միջոց․

Սպիտակությունը պահպանելու և սպիտակ գործվածքների դեղին շերտերը վերացնելու համար կարող եք նաև օգտագործել քացախ: Դեղին բծերի համար կօգնի ½ բաժակ սեղանի քացախը, որը ողողման ժամանակ ավելացվել է ջրի մեջ:

Քացախը լավ չեզոքացնում է հոտերը․

Քացախը հիանալի է ծխախոտի կամ բորբոսի հոտը չեզոքացնելու համար: Լվանալիս ավելացրեք 1 բաժակ քացախ, և հոտ չի մնա: Վարագույրները կամ բարձերը կարող եք քացախով լվանալ, եթե ինչ-որ մեկը ծխում է տանը:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: