Լոգարանի մաքրում քացախի և անձեռոցիկի օգնությամբ։ Շատ պարզ, բայց արդյունավետ միջոց

Ես չգիտեմ, թե ինչպես է Ձեր մոտ, բայց ես հաճախ մեր լգարանում նկատում եմ դեղին երանգ: Ջուրն այնպիսի սարսափելի բծեր է թողնում սանտեխնիկայի վրա, որ փչացնում է ամբողջ տեսքը: Նախկինում ես շատ երկար ժամանակ էի տրամադրում դրա մաքրմանը, գնում էի տարբեր ապրանքներ, որոնք, ի դեպ, միշտ չէ, որ օգնում էին: Իսկ բոլոր ջանքերն ապարդյուն էին անցնում:

Բայց վերջերս մայրս ինձ հետ կիսվեց մի մեթոդով, որն օգնեց հեշտությամբ և արդյունավետ հաղթահարել ժանգոտած բծերը: Եվ գլխավորը շատ էժան: Ես որոշեցի ստուգել, ​​և արդյունքը զարմացրեց ու ուրախացրեց ինձ: Հետևաբար, ես կկիսվեմ նաև Ձեզ հետ․

Այսպիսով, դրա համար մեզ միայն երկու բան է անհրաժեշտ.

  • Թղթե սրբիչներ կամ զուգարանի թուղթ
  • Սեղանի քացախ

Միջոցներ, որոնք նույնիսկ լրացուցիչ գնման կարիք չունեն: Դրանք կգտնվեն յուրաքանչյուրի տանը: Իսկ որքան ուժ և նյարդեր կարող եք խնայել։

Տեխնոլոգիան հետևյալն է.

Մենք թղթե սրբիչներ ենք տարածում բծերի վրա, որպեսզի դրանք ամբողջությամբ ծածկեն կեղտոտ հատվածներն ու թուղթը լավ թրջեք քացախով:

Կա երկու տարբերակ․

  1. Թրջեք, երբ թուղթն արդեն լոգարանում դասավորված է։
  2. Նախ թրջեք թուղթը, այնուհետև դասավորեք բաղնիքի մակերեսին: Սա հարմար է, եթե կան փոքր բծեր, և, համապատասխանաբար, թղթի չափը փոքր է: Հակառակ դեպքում թուղթը կպոկվի: Թողեք 4 ժամ:

Հագեք ձեռնոցներ և հանեք թղթերը: Թուղթը դուրս կգա բծերի հետ միասին: Դեն նետեք դրանք, և մակերեսը լվացեք ջրով ու վայելեք մաքրությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: