Լենան ամբողջ կյանքում երազել էր աղջիկ ունենալու մասին և մանկատնից որդեգրեց կույր աղջկա։ Փոքրիկն արդարացրեց կնոջ բոլոր սպասումները

Լենան արդեն երրորդ գիշերն էր, որ չէր քնում: Այն փոքրիկը, որին հանդիպել էր չորեքշաբթի օրը, ոչ մի կերպ դուրս չէր գալիս նրա գլուխից: Փոքրիկը, կարծես կես տարեկան էր, գրեթե անշարժ, իսկ աչքերի մեջ ասես մոխրագույն շղարշ լիներ…

Երկու մեծահասակ որդիներ՝ հանգիստ և չափված կյանք, աշխատանք, ամուսին, տուն, տնային տնտեսություն: Նա այնքան էր դուստր ցանկանում`ուրախ, չարաճճի, ժպտերես … Բայց միթե այդ փոքրիկ աղջիկը կկարողանար լինել այդպիսին։

Մի միտք ցնցվեց նրա գլխի մեջ. Այս աղջիկը իմ դուստրն է: Եվ նա ունի օգնության կարիք: Շտապ:

— Դուք լսեցիք ինձ, հասկանո՞ւմ եք, որ նա կույր է և խուլ:

— Այո, իմ լսողության հետ ամեն ինչ կարգին է,- Լենան զգաց, որ սկսում է իրեն կորցնել: Որոշում կայացնելն այնքան էլ հեշտ չէր, և ամենևին չէի ցանկանում որևէ մեկին որևէ բան ապացուցել, վախենում էի, որ բավարար փաստարկներ չեմ ունենա,- ես ամեն ինչ լսեցի և ամեն ինչ հասկացա: Ես ստորագրեցի պայմանագիրը, այս աղջիկն իմ դուստրն է:

— Այո, նա չի կարողանում իր գլուխը պահել, չնայած արդեն 11 ամսական է։ Եթե սպասեիք մեկ ամիս, կգրանցեինք հաշմանդամություն…

Այնուհետև Լենան հանկարծ ինքն իր մեջ պայթեց.

— Ահա, թե ինչու վեց ամսվա ընթացքում երեխային նույնիսկ չեն տարել հետազոտման։ Ահա թե ինչու ոչ մի վերլուծություն չի արվել: Դուք ուղղակի սպասել եք, որ նա պաշտոնապես ճանաչվի հաշմանդամ, որպեսզի մանկատանը ստանա ավելի շատ գումար նրա խնամքի համար: Ես ճիշտ եմ Ձեզ հասկանում:

Կառավարիչը լուռ շրջվեց կրունկների վրա և դուրս եկավ՝ դուռը խփելով: Լենան շնչեց, արտաշնչեց: Նրա երեխան հաշմանդամ չէ: Ամեն ինչ հնարավոր է լուծել: Ամեն ինչ լավ կլինի, հաստատ կլինի: Նրանք կարող են դա անել միասին:

Դժվարին ժամանակներ էին: Բժիշկներ, ստուգումներ, բուժման արձանագրությունների փոփոխություններ՝ աչքերի վիրահատության համար, և դա վաղուց պետք է արվեր։ Նախ, պահանջվում էր, որ երեխան լիովին առողջ լինի…

Ամուսինը չկարողացավ դիմակայել լարվածությանը և հեռացավ … Բայց հակառակ բոլոր կանխատեսումների, երեխան մի քանի ամիս նստած էր տանը, նա սկսեց անել իր առաջին քայլերը: Եվ մի անգամ, երբ սուրհանդակն իր համար նոր հագուստ էր բերել, տան զանգը տալով, փոքրիկը ներսից ցնցվեց և սկսեց լացել: Նա լսում էր․․․

Վերջապես վիրահատւթյունը կատարվեց։  Լենան նստած էր հիվանդասենյակում և շոյում էր իր համարձակ աղջկա մազերը։ Նա վիրահատությունից հետո նոր էր արթնանում, դեմքը ծածկվեց վիրակապերով: Վիրաբույժը նստեց մահճակալի կողքին գտնվող աթոռի վրա և շատ հանգիստ ու լրջորեն ասաց.

— Կանխագուշակումները դեռ պարզ չեն: Մենք շատ ժամանակ ենք կորցրել, բնածին կատարակտը հնարավորինս շուտ պետք է շտկվի, Դուք դա հասկանում եք։ Այնպես որ մենք Ձեզ ոչ մի երաշխիք չենք կարղ տալ…

Նա ուշադիր սկսեց հեռացնել վիրակապը՝ շերտ առ շերտ: Լենան զգաց, թե ինչպես է ամեն շրջադարձով աճում մտավախությունը: Ի՞նչ է սպասում նրան: Ո՞րն է լինելու այս ամբողջ պայքարի արդյունքը: Ի՞նչ է վիրակապերի տակ:

Հյուսվածքի վերջին շերտը մնաց բժշկի ձեռքում: Օդը կարծես նույնպես կանգնում է լարվածությունից: Փոքրիկը մի քանի անգամ թարթեց, կկոցեց աչքերը վառ լույսից, բայց չլացեց: Դանդաղ շրջեց գլուխը ձախ ու աջ, անիմաստ հայացքով նայեց նախ բժշկի դեմքին, ապա Լենայի: Աչքերը սկզբում ցրվում էին դեպի տարբեր կողմեր, բայց կարողանում էին որսալ կիզակետը: Մեկ տարեկան երեխան, որը մեկ րոպե առաջ էր դուրս եկել նարկոզից, նայեց ուղիղ կնոջը աչքի մեջ և ժպտաց:

Նա իր կյանքում առաջին անգամ տեսավ։ Նա վերջապես տեսավ իր մայրիկին․․․

Եվ սա իրական պատմություն է։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: