Լավ մարդիկ նրանք են, որոնց մասին մենք քիչ բան գիտենք։ 10 մեջբերում կյանքի մասին, որոնք խորհելու առիթ են տալիս

Կյանքը` դա բարդ բան է, մենք սխալվում ենք, միշտ չէ, որ միանգամից հաջողության ենք հասնում, հիասթափվում ենք մարդկանցից և անընդհատ որոնում ենք ինքներս մեզ: Ցանկանում ենք ամեն ինչում լինել հաջողակ, կանգնել հենց վերևում, բայց երբեմն բարձրանալով վեր, արժե կանգ առնել և պարզապես սկսել ապրել:

Մենք հավաքել ենք հայտնի հոգեբանների և փիլիսոփաների մեջբերումներ, որոնք ձեզ խաղաղություն և հանգստություն կպարգևեն`

1. Լավ մարդիկ նրանք են, որոնց մասին մենք քիչ բան գիտենք: ( Ա. Ադլեր )

2. Հարաբերությունները անհաջող են, եթե մարդը մասամբ քեզ հետ է, մասամբ՝ մեկ ուրիշի: ( Ի. Յալոմ )

3. Եթե ​​բոլոր մարդիկ կատարյալ լինեին, ապա յուրաքանչյուրը կարող էր փոխարինվել մյուսով: (Վ. Ֆրանկլ )

4. Կյանքում գլխավոր վտանգը կայանում է նրանում, որ չափազանց շատ նախազգուշական միջոցներ եք ձեռնարկում: (Ա. Ադլեր )

5. Երբեմն ճակատագիրը մեզ կանգնեցնում է այնպիսի իրավիճակներում, երբ մեր կայացրած ճիշտ որոշումը սխալ է համարվում: ( Ի. Յալով )

6. Ուրախությունը գալիս է մեր կյանք, երբ մենք անելիք ունենք, երբ կա հույս և կա մեկը` ում սիրում ենք: (Վ. Ֆրանկլ )

7. Մարդը` դա պատասխան չէ, մարդը` դա հարց է: (Փ. Տիլիչ)

8. Եթե ​​իմ դևերը թողնեն ինձ, ես վախենում եմ, որ իմ հրեշտակները նույնպես ինչ-որ տեղ կթռչեն: ( Ռ. Մեյ )

9. Անհնար է հասկանալ կյանքի իմաստը, այն փոփոխվում է մարդուց մարդ և վայրիկյանից վայրկյան։ ( Վ. Ֆրանկլ )

10. Մարդը հիշողությունից տառապող հետաքրքրաշարժ արարած է: ( Ռ. Մեյ )

 

Понравилась статья? Поделиться с друзьями: