Լավ լուր՝ ինֆեկցիոն հիվանդանոցից

Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի՝ մարտի 31-ից սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը:

Արտաշատի ԲԿ-ից հայտնում են, որ անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ: Պացինետներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ:

Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու կյանքը թանկ է, յուրաքանչյուր պացիենտի ապաքնումը՝ կարևոր ձեռքբերում:

Понравилась статья? Поделиться с друзьями: