Լավ, ես չեմ հասկանում ինչքա՞ն կարելի է… Վերջացրե՛ք… Մալենան հաղթել է և համոզիչ հաղթանակ է տարել…

Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանի գրառումը.

«Շատերը գիտեն, որ ես մի քանի տարի անընդմեջ դեմ եմ եղել Եվրատեսիլին, սակայն այս տարի ես վստահեցի այս աղջկան և համոզված էի հաղթանակի մեջ: Եվ եկավ այդ համոզմունքն այն պահից, երբ ես Հայկական հեռուստատեսության 65-ամյակին լսեցի մեր «Արևիկի» հաղթական երգը իր, անչափ հետաքրքիր, մեկնաբանությամբ:

Սակայն, նույնիսկ այս պահին ֆեյսբուքում գտնվում են մարդիկ, ովքեր բացասական են արձագանքում, կամ հեգնում են: Լավ, ես չեմ հասկանում ինչքա՞ն կարելի է: Այս հարցում էլ եք քաղաքական աստառ տալի՞ս: Վերջացրե՛ք: Մալենան հաղթել է և համոզիչ հաղթանակ է տարել, և դրանում կարելի է վերջապես վստահ ասել, որ սա և՛ իր, և՛ , իհարկե, Հանրայինի թիմի ճիշտ աշխատանքն էր, ուստի շնորհավորում եմ բոլորիս: Այո, մենք ուրախ ենք Հայաստանի հաղթանակով մանկական Եվրատեսիլում և սա դեռ սկիզբն է մեր հաղթանակների:

Ամեն ինչ առջևում է, ու մենք պարտավոր ենք շուտով տոնել մեր գլխավոր հաղթանակը, եթե, իհարկե, լինենք միասնական և հարգենք միմիանց»:

Понравилась статья? Поделиться с друзьями: