Իրականում այսպես է պետք սառեցնել կանաչիները, որպեսզի երկար ժամանակ պահպանվեն համը, հոտն ու օգտակար հատկությունները

Շատ այգեպաններ չորացնում կամ սառեցնում են սեփական այգու կանաչիները: Բայց, որպեսզի պահպանեք ռեհանը, կանաչ սոխը, անանուխը և թարխունը ավելի լավ է այն սառեցնել:
Սառեցնելու դեպքում խանաչիները կարող են պահպանել իրենց թարմ բույրը մի քանի ամիս: Եվ ահա երկու եղանակ.

Մեթոդ 1

Միշտ առավոտյան հավաքեք թարմ տերևները, երբ նրանց բուրմունքն ամենաուժեղն է:

Տերևների վրայից թափահարեք հողը, անհրաժեշտության դեպքում լավ լվացեք և հետո սրբիչով չորացրեք:

Ոչ մեծ սկուտեղի վրա առանձնացրեք կանաչիները և սկուտեղի հետ դրեք սառցախցիկում: Եթե բավական տեղ չի գտնվում, ապա կարող եք առանձին առանձին սառեցնել:

Երբ արդեն սառչեն կանաչիները հանեք սկուտեղի վրայից և լցրեք հերմետիկ տոպրկաների մեջ և կրկին տեղափոխեց սառցախցիկ:

Անպայման նշեք, թե որն ինչ տեսակի կանաչի է, քանի որ սառացխցիկում դժվար կլինի նրանք տարբերելը:

Մեթոդ 2

Հավաքեք կանաչիները և լվացեք: Այնուհետև չորացրեք թղթե սրբիչներով:
Վերցրեք սառույցի սկուտեղը, տերեւները կտրեք եւ դրանք լրացրեք յուրաքանչյուր սկուտեղի 2/3-ով:

Լրացրեք ջուրը սկուտեղի կեսի չափով, այնպես, որ տերեւները ծածկվեն: Տեղադրեք սկուտեղը սառցարանում:

Երբ խորանադիկներում նկատեք մի փոքր սառույց ավելացրեք ջուրը մինչև վերջ և դրեք սառցախցիկում մինչև սառչեն:

Երբ խորանդիկներն արդեն սառել են, ապա կարող եք հանել և տեղափոխել հերմետիկ տոպրակների մեջ:

Այս տարբերակում ջրի փոխարեն կարող եք նաև ձեթ օգտագործել:

աղբյուր



Понравилась статья? Поделиться с друзьями: