Իսկ դուք կարողանու՞մ եք հալեցնել ձուկն ու միսը՝ 7 րոպեում, առանց միկրոալիքային վառարանի ու տաք ջրի

Խորամանկություններ, որոնց մասին գիտեն միայն փորձառու խոհարարները:

Հաճախ է պատահում, երբ անհրաժեշտ է արագ մի բան պատրաստել, սակայն հիմնական բաղադրիչը սառած է: Եթե պետք է հալեցնել ձուկ կամ միս, կիրառեք այս խորամանկությունները:

Կիսվում ենք գաղտնիքներով, որոնք, համոզված ենք, ձեզ ևս օգտակար կլինեն:

Ձկան արագ հալեցում

Ձուկն ու միսը գրեթե նույն կերպ են հալեցնում, սակայն ձկան դեպքում շաքարավազի փոխարեն օգտագործվում է աղ: Գործողությունները հետևյալն են.

  • 1.5լ ջուր տաքացնել՝ մինչ 40 ջերմաստիճանի;
  • ջուրը լցնել մեծ տարայի մեջ, ավելացնել 3ճ.գ. մանր կամ ծովի աղ, խառնել;
  • ստացված աղաջրի մեջ դնել ձուկը ու սպասել՝ մինչ լիարժեք հալվելը:

Աղը կօգնի արագ հալվելուն, բացի այդ միաժամանակ կմարինացնի ձուկը՝ համեմելով աղով:

Բնականաբար, հալվելու ժամանակը կախված է ձկան չափից: Սակայն կարևոր է պահպանել աղի ու ջրի նշված հարաբերակցությունը:

Մսի արագ հալեցում

  • 1.5լ ջուր տաքացնել մինչ 40 ջերմաստիճանի;
  • ավելացնել 3 ճ.գ. շաքարավազ և լավ խառնել;
  • լուծույթի մեջ դնել մսի կտորն ու թողնել մոտ 10 րոպե:

Քաղցր ջուրը արագ կհալեցնի միսը, բացի այդ դրա համը կդարձնի ավելի հագեցած:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: